Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Օնլայն հաշվիչը գործարկվել է. Ավտոմեքենայի ներկրման վճարներն այսուհետ հնարավոր է նախապես հաշվարկել

Վերադարձ լուրերի բաժին

14:58 , 10 Ապրիլ 2018

Petekamutner.am կայքում գործարկվել է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչը

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում ապրիլի 10-ից գործում է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչը: Ինչպես տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, այսուհետ ավտոմեքենա ներկրել պատրաստվող ցանկացած քաղաքացի կարող է նախապես իմանալ, թե ինչ վճարումներ է պետք կատարել: ՊԵԿ-ը թափանցիկ գործունեության շրջանակում ավտոմեքենաների մաքսային արժեքի որոշման գործընթացը դարձնում է առավել հրապարակային, վստահելի և կանխատեսելի՝ առաջնորդվելով գործընթացի նկատմամբ հանրության հետաքրքրությանն ընդառաջ գնալու պահանջով:

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության մասնագետների ծրագրավորած հաշվիչը հասանելի է petekamutner.am կայքի գլխավոր էջում՝ էլեկտրոնային ծառայությունների բաժնում (կարող եք միանգամից անցնել այս հղումով):

Կայքի այցելուին անհրաժեշտ է միայն մուտքագրել ավտոմեքենայի մակնիշը, տարեթիվը, շարժիչի հզորությունը և պահանջվող մյուս տվյալները. ավտոմատ համակարգը կհաշվարկի ամբողջական գումարը՝ ցույց տալով, թե ինչքան են կազմում տվյալ մեքենայի մաքսատուրքը, բնապահպանական վճարը և ԱԱՀ-ն: Հաշվարկման պարզեցված այս համակարգը ներկրողներին թույլ կտա ժամանակ խնայել և պլանավորել ծախսերը:

 

 

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մեր հարաբերություների պոտենցիալը առևտրի ոլորտում շատ ավելի մեծ է, քան ներկայում այն օգտագործվում է». այաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար

«ԵՄ-ն Հայաստանի համար ամենախոշոր, հեռանկարային շուկան է: Մենք, փաստորեն, երկրորդ խոշորագույն ներդրողն ենք Հայաստանում: ԵՄ-ի հետ առևտրի աճը տեսանելի և շոշափելի

Հայաստանում տեղադրվել է արևային գերխոշոր էլեկտրակայան`ձկնաբուծարանի համար

«Կռունկ»-ը 2017 թվականին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից արտոնագրված 11 արդյունաբերական նշանակության ֆոտովոլտային կայաններից մեկն է

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Ինտերնետ էկվայրինգի ծառայությունը, բացի այն, որ խնայում է գնորդների ժամանակը և հանդիսանում է հարմարավետ եղանակ՝ գնումներ կատարելու համար, ունի հետևյալ առավելությունները.