Invalid username or password
Օլեգ Սմիրնովը ընտրվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհրդի նախագահ: Նա ՎՏԲ խմբի կազմում աշխատում է 2018 թ. նոյեմբերից և հանդիսանում է ՎՏԲ-ի կառավարման խորհրդի անդամ, որտեղ պատասխանատու է ՎՏԲ խմբի միջազգային մանրածախ բիզնեսի, թվային բիզնեսի, հաճախորդների սպասարկման, մանրածախ ցանցի կառավարման, ավտովարկավորման ու հիփոթեքի համար:
Օլեգ Սմիրնովը ծնվել է 1975 թ. օգոստոսի 7-ին: Ավարտել է Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանը և տնտեսագիտության բարձրագույն դպրոցը: Ունի տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում: Նա զբաղեցրել է «Սբերբանկ Ռոսիի» ՀԲԸ ղեկավար պաշտոններ, 2007-2012 թվականներին ղեկավարել է Սբերբանկը Ղազախստանում: 2018 թ. նոյեմբերից աշխատում է ՎՏԲ խմբում:
Դիտումներ 530
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:
2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:
Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։