Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Օժանդակության ծրագրերի հիմքում պետք է դիտարկել զարգացման բաղադրիչը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

00:09 , 27 Մարտ 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են տնտեսական հակաճգնաժամային միջոցառումներին և առաջարկություններին վերաբերող քննարկումները: Այդ մասին հայտնեց կառավարության ամուլի ծառայությունը:

Քննարկվել են բիզնեսին աջակցության և հասարակության առանձին շերտերին սոցիալական օժանդակության այն լրացուցիչ գործիքներն ու հնարավորությունները, որոնք կարող են լրացնել կառավարության ընդունած ծրագրային փաթեթները: Խորհրդակցության ընթացքում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավաների և ներկայացուցիչների կողմից ներկայացվել են առաջարկություններ և գաղափարներ, որոնց վերաբերյալ ծավալվել է մտքերի փոխանակություն:

Վարչապետը հանձնարարել է հավանության արժանացած գաղափարների հիման վրա ներկայացնել համապատասխան միջոցառումների ծրագրեր՝ դրանք կառավարության հաստատմանը ներկայացնելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ բոլոր ծրագրերի հիմքում պետք է դիտարկել զարգացման բաղադրիչը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ