Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 12.2 տոկոսով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

22:02 , 12 Փետրվար 2019

Ընթացիկ տարվա հունվար ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 212 171 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.2 տոկոսով:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը b4b.am-ին տեղեկացրեց, որ 2019թ. հունվարին, 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 12.6 տոկոսով: 2018թ . հունվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 178 292 ուղևոր, 2019 թ. հունվարի ցուցանիշը կազմում է 200 731 ուղևոր:

2019 թվականի հունվարին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11 440 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 10 876 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 5.2 տոկոս:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տիգրան Ավինյանը Բոսթոնում հանդիպել է հայ համայնքի հետ

Փոխվարչապետը հայրենակիցներին կոչ է արել գիտելիքի և փորձի փոխանակման ճանապարհով ակտիվորեն ներգրավվել նոր Հայաստանի կառուցման աշխատանքներին:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Վարչապետը ծանոթացել է Շիրակի մարզի ընկերությունների արտադրանքին

Նիկոլ Փաշինյանն ընկերությունների ներկայացուցիչներից հետաքրքրվել է արտադրության կազմակերպման խնդիրներից և առաջիկա ծրագրերից:

Ներդրումների ներգրավման նպատակով կառավարությոնը մտադիր է փոփոխել գնումների համակարգը

Վարչապետի խոսքով, բնականաբար, ներդրողի առաջ պետք է խնդիր դրվի գնումների ընթացքում Հայաստանից դուրս ձեռք բերել գործընկերներ, որպեսզի արտադրական պրոցեսը լինի հնարավորինս երկարաժամկետ: