Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Օգտվե΄ք ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից առաջարկվող ուսանողական քարտից և վարկատեսակներից

Վերադարձ լուրերի բաժին

17:01 , 03 Սեպտեմբեր 2021

Նոր ուսումնական տարում՝ նոր հնարավորություններ: Oգտվե΄ք ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից ուսանողների համար նախատեսված հարմարավետ պրոդուկտներից և ծառայություններից, եղե΄ք կրթական, տեղեկատվական հոսքերի կենտրոնում և ստեղծե΄ք հաջողակ կարիերա:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ առաջարկում է ուսման վարձի վճարման նպատակով յուրաքանչյուր ուսանողի համար հասանելի և շահավետ պայմաններով ուսանողական վարկեր, որոնք կնպաստեն երիտասարդ հաճախորդների հետ վստահելի և կայուն հարաբերությունների ձևավորմանը:

Ժամանակակից բանկային ծառայությունների աշխարհ ներգրավվելու լայն հնարավորություններ է տալիս նաև ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից տրամադրվող ուսանողական քարտը՝  ֆինանսների կառավարումը դարձնելով ավելի  հարմարավետ և ապահով:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ուսանողական քարտի միջոցով դուք կունենաք առանց եկամուտը հավաստող փաստաթղթերի վարկային գիծ ստանալու, անկանխիկ գնումների դեպքում բոնուսներ կուտակելու, դրանք տարբեր նվերներով փոխանակելու և բազմաթիվ այլ հնարավորություններ: Բանկի նպատակն է հնարավորություն տալ երիտասարդներին ստեղծել վարկային պատմություն ուսանողական տարիքից և հետագայում լիարժեք օգտվել բանկային ծառայություններից:

Ուսանողական քարտի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք՝ http://www.armbusinessbank.am/uploads/attachments/article/ABB-MC-Studentcard-Bonus-arm.pdf

Վարկերի և վարկային գծի վերաբերյալ մանրամասն տեղեկատվության համար այցելեք՝ http://www.armbusinessbank.am/uploads/attachments/article/01-ABB-Usanox-arm-12-03-2018-edited.pdf

http://www.armbusinessbank.am/uploads/attachments/article/ABB-Voske-Eritasardutyun-arm.pdf

http://www.armbusinessbank.am/uploads/attachments/article/HAV-1-Usanoxakan-vark-tragrayin-arm-03-08-2020-edited.pdf

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ կարևորելով կրթված երիտասարդների դերը զարգացող աշխարհում՝ մշտապես աջակցում է այն երիտասարդներին, որոնք ձգտում են ընդլայնել իրենց հորիզոնները և հասնել մասնագիտական  բարձունքների:

 Մանրամասների համար զանգահարել +37410592020, Viber/WhatsApp` +37494114488 կամ այցելել www.armbusinessnbank.am

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

#ABB #Studentcard

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: