Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Օգոստոսին 12-ամսյա գնաճը կազմել է 0.6%

Վերադարձ լուրերի բաժին

14:06 , 04 Սեպտեմբեր 2019

Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2019 թ. օգոստոսը 2018 թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 0.6%, իսկ օգոստոսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.4% գնանկում: Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019 թ. օգոստոսին սպառողական գների փոփոխությունները ՀՀ-ում : Մեկամյա կտրվածքով արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնանկում (-0.3%), ինչպես նաև կապի (-0.1%) և հանգստի ու մշակույթի ոլորտներում (-1.1%):

2019 թ. օգոստոսը 2018 թ. օգոստոսի նկատմամբ 4.5%-ով գնաճ է արձանագրվել ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ ապրանքախմբերում, ինչպես նաև՝ հագուստ և կոշիկի ապրանքախմբում՝ 8.6%-ով: 2019 թ. հունվար-օգոստոսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.3% (նախորդ նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.2% նվազում): Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019 թ. օգոստոսին հուլիսի համեմատ սպառողական գները նվազել են 0.6-0.3%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Գյումրի, Վանաձոր և Գավառ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակը նվազել է 0.4%-ով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։

25.09.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ

Սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 99.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.6 մլն ԱՄՆ դոլար:

Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագիրը կներկայացնի իր 9 շրջանավարտ-ընկերություններին առցանց անցկացվող Դեմո օրվա ընթացքում

Եվրոպական միության և Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ իրագործվել է Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի առաջին շրջանը: