Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Քրիստոնեությունն առաջինն ընդունած լինելն ու իրականացված թավշյա հեղափոխությունը պետք է զբոսաշրջային նոր բրենդ ձևավորեն»,- ՀՀ վարչապետ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

20:03 , 12 Փետրվար 2019

Քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած ու աննախադեպ թավշյա հեղափոխություն իրականացրած երկրի իմիջների համաձուլման արդյունքում նոր բրենդինգի ձևավորումը էական նշանակություն կունենա ՀՀ զբոսաշրջության զարգացման համար: Այդ մասին փետրվարի 12-ին Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2018թ. 10.5% զբոսաշրջիկների թիվը ՀՀ-ում աճել է: Վերջին եռամսյակում աճի տեմպը նաև ավելացել է: Հայաստանի՝ քրիստոնեությունն առաջինն ընդունած երկրի ու աննախադեպ թավշյա հեղափոխություն իրականացրած երկրի իմիջների համաձուլման արդյունքում նոր բրենդինգի ձևավորումը նույնպես էական նշանակություն կունենա Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար»,- ասաց Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ զբոսաշրջության ոլորտը մեծ նշանակություն ունի աղքատության հաղթահարման, փոքր ու միջին բիզնեսի խթանման ու բնապահպանության համար:

«Մենք արդեն սկսել ենք ծրագրերի իրականացումը, երբ անտառամերձ բնակավայրերի բնակիչներին դրամաշնորհներ ենք տալիս, որպեսզի իրենք զբոսաշրջային ծառայություններ մատուցելու որոշակի բիզնեսներ ներդնեն»,- նշեց վարչապետը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: