Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քննչական կոմիտեն պարզաբանել է անիմացիոն հոլովակի թողարկումը

Վերադարձ լուրերի բաժին

23:05 , 23 Օգոստոս 2019

ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է Ամուլսարի հանքում մեղմման և լրացուցիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ անիմացիոն հոլովակի պատրաստման մասին լուրերը: ՀՀ քննչական կոմիտեին տեղեկացրել է, որ «Լիդիան Արմենիա» ընկերության մասնագետների ներգրավմամբ պատրաստվել է հոլովակի նախնական տարբերակը, որն այսօր հրապարակվել է, իսկ հիմնական տարբերակը պատրաստում է Քննչական կոմիտեն:

Կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև.
«Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է 3D հոլովակ՝ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ստանձնած՝ Ամուլսարի հանքում մեղմման և լրացուցիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ: Համացանցում լուրեր են տարածվել, թե 3D հոլովակը պատրաստվել է «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի վերաբերյալ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների ողջ գործընթացը հանրությանն առավել ակնառու ներկայացնելու համար առաջարկել է պատրաստել 3D հոլովակ: Նկատի ունենալով, որ հոլովակի պատրաստումը կարող է տևել շաբաթներ, իսկ հանրությունը պահանջում է հնարավորինս արագ և մանրամասն ներկայացնել «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ստանձնած՝ Ամուլսարի հանքում մեղմման և լրացուցիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ տեղեկատվություն՝ «Լիդիան Արմենիա» ընկերության մասնագետների ներգրավմամբ պատրաստվել է 3D հոլովակի նախնական տարբերակը, որը այսօր հրապարակվել է, իսկ հիմնական տարբերակը պատրաստում է Քննչական կոմիտեն:

Ներկա պահին Քննչական կոմիտեն հրավիրել է թվային տեխնոլոգիաների բնագավառի համապատասխան մասնագետներ՝ արտադրական պրոցեսների նկարագրության, պատկերավորման համար, ովքեր աշխատում են 3D հոլովակի հիմնական տարբերակի պատրաստման շուրջ»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: