Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քննիչ հանձնաժողովի գործունեությունը ձախողվել է. Բաբկեն Թունյան

Վերադարձ լուրերի բաժին

Հայաստանում հանքարդյունահանման իրականացմանն առնչվող քննիչ հանձնաժողովի գործունեությունը ձախողվել է: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: Նա շեշտեց, որ քննիչ հանձնաժողով ստեղծելը չպետք է լինի ինքնանպատակ:

«Հանձնաժողովը պետք է պարզեր այս ընկերությունների ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը, ապացուցողականությունը, արժանահավատությունը: Պարզե՞լ ենք՝ չենք պարզել, որովհետև դա պարզելու համար մենք ռեսուրսներ չունենք: Ընդ որում՝ ես այս մասին հարց եմ ուղղել այն ժամանակ, երբ քննարկվում էր այս հանձնաժողովը ստեղծելու հարցը»,- ասաց Թունյանը՝ ընդգծելով, որ հարցրել է, թե, օրինակ, հանրահայտ աուդիտորական ընկերության կողմից աուդիտի ենթարկված հաշվետվողականության արժանահավատությունը ստուգելու համար մենք բավարար մարդկային և մասնագիտական ռեսուրսներ ունե՞նք, թե՞ չունենք:

«Մեզ հավաստիացրել են, որ ունենք այնպիսի մասնագետներ, որոնք պատրաստ են անվճար աշխատել և իրենց եզրակացությունները ներկայացնել: Ցավոք, հանձնաժողովի աշխատանքի ընթացքում ես ինքս նման որևէ մասնագետի չտեսա: Ես տեսել եմ միայն բնապահպան ակտիվիստների, որոնք գալիս էին, խոսում էին ընդգծված մեկ թեմայի շուրջ, որից հետո այդ մեկ թեման դառնում էր հիմնականում լուսաբանման առարկա: Հաշվեքննիչ պալատին ուղարարկվել է հարցում, որ իրենց մասնագետները ներգրավվեն. իրենք բնականաբար մերժել են: ՊԵԿ-ի հետ կապված ես ինքս պարոն Անանյանին չեմ խնդրել, որ գա, որովհետև ինձ նախ և առաջ ավելի շատ հետաքրքրում էր լսել ոչ թե ՊԵԿ-ին, այլ, օրինակ, էդտեղ ընդգրկված որոշ հանքարդյունաբերական ընկերությունների տնօրեններին: Ինձ հետաքրքիր էր իմանալ՝ եթե խոշոր հանքարդյունաբերական ընկերությունը, որը վնասով է աշխատում, բայց տարեկան մի քանի միլիարդ դրամ գումար է ուղղում բարեգործական ծրագրերին, դրանք ինչ բարեգործական ծրագրեր են: Ցավոք, այդ հնարավորությունը չունեցանք»,- ասաց Թունյանը՝ շեշտելով, որ եղած փաստաթղթերն էլ բավարար էին, որ որոշ եզրակացություններ արվեին:

Թունյանը նաև տեղեկացրեց, որ առանձնացրել էին հինգ հանքավայր՝ հավասար հետազորոտություն կատարելու համար, ու բաշխել աշխատանքը հանձնաժողովի անդամների միջև: Պատգամավորի խոսքով՝ հինգի մասով էլ բավարար ինֆորմացիա չեն ստացել:

1lurer.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: