Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քննարկվում է ՓՄՁ ոլորտի աջակցությանն ուղղված՝ ԵՄ-ից նոր վարկային միջոցների ներգրավման հարցը

Վերադարձ լուրերի բաժին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե Հայաստանի քաղաքացին ինչպես կարող է մասնակցել տնտեսական հեղափոխությանը և այդ մասնակցությունն ապահովելու համար կառավարության կողմից իրականացվող քայլերը: b4b.am-ը տեղեկացնում է, որ մարտի 19-ին մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետը, պատասխանելով հարցին, թե ՀՀ քաղաքացին ինչպե՞ս է մասնակցելու տնտեսական հեղափոխությանը՝ բացի ՀԴՄ կտրոն պահանջելուց, նշեց, որ ՀՀ քաղաքացին դա պետք է անի իր տնտեսական գործունեությամբ:

«Մենք այսօր ամեն ինչ անում ենք, որպեսզի վարկային տոկոսադրույքները իջնեն, վարկերը քաղաքացիների համար դառնան ավելի հասանելի: Մենք նաև մարդկանց քաջալերում ենք, պիտի քաջալերենք, որպեսզի իրենք իրենց համար փորձեն տնտեսական գործունեություն կազմակերպել: Ես Ռանչպար գյուղում տեսա բազմաթիվ չմշակվող հողեր: Մեր խնդիրն է այնպես անել, որ այդ հողերը մշակելը մարդկանց համար ձեռնտու լինի, հետո նրանք հնարավորություն ունենան իրենց աճեցրած բերքը արժանապատիվ և եկամտաբեր գնով հանձնել մթերող ընկերություններին: Մենք նաև հնարավորություններ ենք ստեղծելու, որպեսզի մարդիկ մասնագիտական վերապատրաստում անցնեն: Այսօր Հայաստանի ՏՏ ոլորտում 3-4 հազար թափուր աշխատատեղ կա, մենք պետք է մարդկանց օգնենք, որպեսզի նրանք, ովքեր կարող են, վերապատրաստվեն և այդ թափուր տեղերը լրացնեն, որովհետև այդ ոլորտում աշխատավարձերը շատ բարձր են»,- մանրամասնեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով միկրոբիզնեսի շեմ են սահմանում, որով մինչև 24 միլիոն դրամի շրջանառություն ունեցող որոշակի գործունեության տեսակներին ազատելու են հարկերից: «ԵՄ-ի հետ մեր քննարկվող հիմնական թեմաներից մեկն այն է, որ վարկային միջոցներ բերվեն Հայաստան հատուկ միկրոբիզնեսի համար, որոնք կլինեն մատչելի, որպեսզի մարդը կարողանա վարկ վերցնել, գործի մեջ դնել: Մենք անհատ տաքսու վարորդներին ազատում ենք հարկային պարտավորություններից, ինչը նշանակում է, որ այդ պահից նրանց եկամուտն ամսական 12 հազար դրամով ավելանալու է: Մենք ցանկանում ենք նպաստների համակարգն այնպես փոխել, որ եթե նույնիսկ մարդն աշխատում է, դրա պատճառով նրան նպաստից չզրկեն: Այսինքն՝ մենք պետք է քաջալերենք այդ մարդկանց աշխատանքը»,- ասաց Փաշինյանը:

Կառավարությունը նաև պայմաններ է ստեղծում, որպեսզի մասնավոր պայմաններում ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող անձինք կարողանան օրինական դաշտ դուրս գալ, իրենց արտադրանքը հանել վաճառքի և արտահանելու հնարավորություն ունենան: ՀՀ վարչապետի խոսքով՝ կառավարությունն առավելագույնս հեշտացնում է բիզնեսի համար խոչընդոտ հանդիսացող կարգավորումները:

ՀՀ վարչապետը համոզվածություն հայտնեց, որ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը հաղթելու է: Նրա խոսքով՝ ինչպես քաղաքացիները մասնակցեցին քաղաքական հեղափոխությանը, նույն կերպ էլ կմասնակցեն տնտեսական հեղափոխությանը: Վարչապետն ընդգծեց, որ կառավարությունը պետք է տնտեսական հեղափոխության համար միջավայր, հարթակ, պայմաններ ստեղծի ու քաջալերի մարդկանց՝ շեշտելով, որ կասկած չունի՝ մարդիկ կանեն տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ գործողությունները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ucom-ի 4G+ ցանցում զանգելու VoLTE հնարավորությունն իրական է iPhone օգտատերերի համար

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է iOS 13 օպերացիոն համակարգով աշխատող iPhone-ի կարգավորումներից նախ ակտիվացնել VoLTE ծառայությունը՝ մուտք գործելով Settings –> Cellular –> Cellular Data Options –> Voice & Data: Այնուհետև պետք է ընտրել 4G, VoLTE On տարբերակը։

Յունիբանկը թողարկել է 5.25% եկամտաբերությամբ նոր դոլարային պարտատոմսեր

Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100 դոլար է, գնման նվազագույնը ծավալը` 1 000 դոլար: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է: Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել Յունիբանկի գլխամասային գրասենյակում կամ 51 մասնաճյուղերից ցանկացածում:

ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպել է Արցախի պետնախարարի հետ

Կողմերը նշել են, որ մակրոտնտեսական՝ մասնավորապես հարկաբյուջետային քաղաքականության հարցերում հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակի վրա: