Invalid username or password
Ֆինանսների նախարարությունում մեկնարկել է էլեկտրոնային գնումների նոր համակարգի ներդրման աշխատանքը: Նախատեսվում է, որ համակարգը պատրաստ կլինի 2021 թվականին: Էլեկտրոնային գնումների նոր համակարգի ներդրման գաղափարը բխում է Հայաստանի կառավարության գործունեության և ՀՀ պետական ֆինանսների կառավարման 2019-2023 թթ. համակարգի բարեփոխումների ռազմավարության գործողությունների ծրագրերից: Այդ մասին հայտնեց ֆինանսների նախարարության մամուլի բաժինը:
Գործընթացի շրջանակում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ ձեռք է բերվել նախնական համաձայնություն՝ համակարգի ներդրումն իրականացնել բանկի աջակցությամբ: Այդ կապակցությամբ բանկի խորհրդատուների մասնակցությամբ նախարարությունում կազմակերպվել է քննարկում: Խորհրդատուները ներկայացրել են բանկի առաջարկած համակարգի բիզնես մոդելը, ինչպես նաև ֆունկցիոնալ և տեխնիկական կառուցակարգերին վերաբերող պայմանները:
Խորհրդատուների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջարկվող համակարգի բիզնես մոդելի վերաբերյալ լրացուցիչ հիմնավորումներ ներկայացնելու մասին: Նոր համակարգը հնարավորություն կտա ընդլայնել օգտագործող պատվիրատուների շրջանակը, կլինի բաց կառավարման տվյալների մոդելով հավաքագրվող տեղեկատվություն: Հնարավորություն կընձեռվի ավտոմատացված եղանակով իրականացնել վերլուծություններ և մոնիտորինգ: Իրականացվող փոփոխության նպատակն է ունենալ տարածաշրջանում առավել արդիական ու Հայաստանի կարիքներին բավարարող էլեկտրոնային գնումների համակարգ:
Դիտումներ 545
Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու:
Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021 թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը:
Փոխվարչապետը նշեց, որ հումքի և կոմպոնենտների ներմուծման վրա սահմանափակումը չի տարածվում, որպեսզի արտադրողների մոտ խնդիրներ չառաջանան: