Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քննարկվում է Էջմիածնում կրոնական զբոսաշրջության բնապահպանական ծրագրի հարցը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

18:55 , 06 Ապրիլ 2019

Նպատակ ունենալով Հայաստանում և տարածաշրջանում ստեղծել կանաչ ուխտագնացության քաղաքի մոդել` Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ, Կլոր սեղանը, Էջմիածնի քաղաքապետարանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը համատեղ ծրագիր են ներկայացրել Կրոնների և բնապահպանության դաշինքին:

Ծրագրով նախատեսված է հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում ուխտագնացությունը դարձնել շրջակա միջավայրը չխաթարող ու ավելի գրավիչ՝ Էջմիածինը աստիճանաբար դարձնելով ուխտագնացության մոդել Հայաստանի այլ ուխտավայրերի համար:


Բազմաթիվ ծրագրերից Էջմիածինն աշխարհի սրբազան 5 քաղաքների ներկայացրած ծրագրերի շարքում է, որոնք հետաքրքրել են Կրոնների և բնապահպանության դաշինքին: Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանի, ծրագրերի պատասխանատու Կարինե Բաղդասարյանի և դաշինքի ներկայացուցիչ Սարա Բարնվինի հետ քննարկել է Էջմիածնի հնարավորություններն այդ ծրագրում ընդգրկվելու հարցում:
Քննարկված ծրագիրն իր մեջ ներառնում է տարբեր ոլորտներ` կանաչապատում, ոռոգում, թափոնների կառավարում, վերականգնվող էներգիա, էկո սնունդ, կրթություն, B&B (հյուրատնային բիզնես) ցանցի ընդլայնում և այլն:


Նախքան Էջմիածնի քաղաքապետարանում հյուրընկալվելը Սարա Բարնվինն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմ, եղել Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ թեմին կից գործող Իջևանի Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնում, հանդիպել Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին, ինչպես նաև՝ այցելել Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ Արագածոտնի թեմին կից Աշտարակում գործող «Սբ. Մարիանե» սոցիալական կենտրոն:

Կրոնների և բնապահպանության դաշինքն ամբողջ աշխարհում իրականացնում է կանաչ ուխտագնացության զարգացմանը նվիրված «Սրբազան քաղաքներ» (Sacred Cities) նախագիծը: Դրա շրջանակում միջկրոնական «Հավատքահեն ներդրումներ» (Faith Invest) նախաձեռնությունը մրցույթի միջոցով ընտրված սրբազան վայրերում իրականացնում է ներդրումներ, որոնք ուղղված են բնության պահպանությանը և սրբավայրերի համայնքների եկամուտներն ավելացնելուն: Օրինակ՝ անցած տարիների ընթացքում նախաձեռնության ներդրումների շնորհիվ մահմեդականների սրբազան Մեքքա քաղաքը Հաջի օրերին ազատվել է հարյուր միլիոնավոր պլաստիկ շշերից: Դա իրականացել է ուխտագնացության ամբողջ երթուղիով ջրի դիսպենսեր սարքերի տեղադրման և ջուրն այդ կերպ վաճառելու շնորհիվ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետությունը չի կարող վերցնել ձեր բանկային հաշիվների վրա եղած կամ կանխիկ գումարները

ԱԺ-ն օրերս հավանություն տվեց Կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

ՊԵԿ-ը շարունակում է մասնակցությունը համազգային դրամահավաքին

Կոմիտեի աշխատակիցները ևս 100 միլիոն դրամ են փոխանցել «Հայաստան» համահայկական և «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամներին:

Արհեստական բանականության հնարավորությունները` հարկային ստվերը բացահայտելիս

ՊԵԿ-ում կիրառվող վերլուծական մոդելները Համաշխարհային բանկի ներկայացուցիչների ուշադրությանն են արժանացել: