Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քննարկվում է զբոսաշրջային ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման հարցը

Վերադարձ լուրերի բաժին

13:14 , 01 Օգոստոս 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն ուսումնասիրում է միջազգային փորձը՝ զբոսաշրջային ընկերությունների կողմից պարտավորությունները քաղաքացիների նկատմամբ չկատարելու խնդիրները բացառելու նպատակով:

Կառավարության նիստում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադառնալով Եգիպտոսում մնացած ՀՀ քաղաքացիների խնդրին՝ նշեց, որ զբոսաշրջային կազմակերպության չկատարված պարտավորությունները քաղաքացիների նկատմամբ այն պատճառով են, որ Հայաստանում գործում են բավականին ազատական իրավակարգավորումներ այս ոլորտում:

«Զբոսաշրջության կոմիտեն այժմ ուսումնասիրում է միջազգային փորձը՝ հասկանալու համար, թե ինչպիսի օպտիմալ որոշումներ կարող են կայացվել ՀՀ-ի դեպքում: Ճիշտ եղանակը նման գործունեությամբ զբաղվող ընկերություններին իրենց ստանձնած քաղաքացիաիրավական պարտավորությունների առնչությամբ ապահովագրության պահանջի ներկայացումն է: Սա պետք է լինի ապահովագրության մեխանիզմների ճիշտ նախագծման և ներդրման միջոցով: Մենք նաև պետք է աշխատենք ապահովագրական ընկերությունների հետ, որ դա թանկ չլինի մեր քաղաքացիների համար, բայց նրանք երաշխավորված կլինեն, որ նման իրավիճակներում այլևս չեն հայտնվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Տիգրան Խաչատրյանը:

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էլ տեղեկացրեց, որ պարտավորությունները չկատարած տուրիստական ընկերության նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նախապատրաստվում են համապատասխան նյութեր:

Կառավարությունն օգոստոսի 1-ի նիստում որոշում կայացրեց գրեթե 6 մլն դրամ հատկացնել «Տարոն ավիա» ավիաընկերությանը՝ Հուրգադայում մնացած ՀՀ 109 քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու նպատակով:

Նախորդ շաբաթ մեկ այլ որոշմամբ կառավարությունը Եգիպտոսում մնացած Հայաստանի 119 քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար հատկացրել էր 47 մլն 198 հազար դրամ՝ հուլիսի 25-ի Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ցանկությամբ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մհեր Գրիգորյանը և Արթուր Ջավադյանը հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ

Բարձր է գնահատվել ԱՄՀ դերը զարգացող երկրների, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության կայունացման հարցում։

Վիճակագրական կոմիտեն պարզաբանել է շինարարության և շինանյութի արտադրության ցուցանիշները

Ինչպե՞ս կարող է շինարարությունը նշված ժամանակաշրջանում աճի 4.4%-ով երբ ապրանքային բետոնի արտադրության ծավալը նվազել է 12%-ով: