Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քննարկվել է Ֆինանսների նախարարության 2020 թ. բյուջետային հատկացումների հայտը

Վերադարձ լուրերի բաժին

22:14 , 17 Դեկտեմբեր 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է Ֆինանսների նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների հայտը: Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը զեկուցել է, որ նախարարությունում անցնող ժամանակահատվածում շարունակվել է օպտիմալացման գործընթացը, հաստիքների թիվը 2018-ի 556-ի փոխարեն կազմել է 382՝ նվազելով 31 տոկոսով: Այս ընթացքում էապես օպտիմալացվել է նաև գերատեսչության ծառայողական ավտոպարկը: 17 ծառայողական ավտոմեքենայից կրճատվել 13-ը:

Atom_Janjughazyan_47I4212

Այնուհետև Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է պետական պարտքի սպասարկմանը՝ ընդգծելով, որ այն իրականացվում է առաջանցիկ տեմպերով: Մեր երկիրը համարվում է նվազ պարտք ունեցող պետություն և ակնկալվում է, որ 2020 թվականին պետական պարտք-ՀՆԱ հարաբերությունը կլինի 50 տոկոսից ցածր:

Gov_TM_1044

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արժեթղթերի շուկայի զարգացման հնարավորություններին և առաջիկա անելիքներին, գնումների համակարգում բարեփոխումների իրականացման գործընթացին և ֆինանսական ոլորտի այլ թեմաների:

Gov_TM_1036

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2020 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 385.2 մլրդ դրամի եկամուտ

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:

15.01.2021: Շաբաթական ամփոփ տվյալներ

2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:

«ՄՈԳՈ»-ից վերադարձման ենթակա գումարների մասին

Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։