Invalid username or password
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նստավայրում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) գործունեության միջանկյալ հաշվետվությունը: Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:
ANIF-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը ներկայացրել է պետություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակում քննարկվող ներդրումային ծրագրերը: Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են տարբեր ոլորտներում նախատեսվող մի քանի ներդրումային նախագծերի վերջնականացման աշխատանքները, ուսումնասիրության փուլում են մի շարք ծրագրերի առաջարկներ: Նշվել է, որ մշակվել են առաջարկներ ծրագրերի ուսումնասիրության մեթոդաբանության՝ չափորոշիչների, որոշումների կայացման, վերլուծության գործընթացի լավարկման վերաբերյալ:
Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են կառավարության հակաճգնաժամային քաղաքականության շրջանակում ANIF գործունեության նպատակադրումներին և գործիքակազմին, պետություն-մասնավոր հատված համագործակցության ներքո ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Ներկայացվել են ներդրումների խթանմանը վերաբերող մի շարք գաղափարներ:
Վարչապետը նշել է, որ ANIF-ը տնտեսական հակաճգնաժամային քաղաքականության կարևոր գործիքներից է և հանձնարարել շարունակել աշխատանքը ներդրումային ծրագրերի ուղղությամբ:
Դիտումներ 352
Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու:
Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021 թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը:
Փոխվարչապետը նշեց, որ հումքի և կոմպոնենտների ներմուծման վրա սահմանափակումը չի տարածվում, որպեսզի արտադրողների մոտ խնդիրներ չառաջանան: