Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քննարկվել է մի քանի ոլորտներում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը

Վերադարձ լուրերի բաժին

10:50 , 13 Ապրիլ 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են պետական կառավարման համակարգում, առողջապահության և աշխատանքի ու սոցիալական ոլորտներում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը: Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:

gov_T016980

2016 թվականից ընթացքի մեջ գտնվող Պետական հատվածի արդիականացման 3-րդ վարկային ծրագրի նպատակն է էլեկտրոնային կառավարման համակարգի, ինչպես նաև թվայնացման գործիքների ներդրումը պետական կառավարման ոլորտում, ինչը կնպաստի վերջինիս արդյունավետության բարձրացմանը: Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2022 թվականին: 21 մլն դոլար վարկային միջոցից տեղաբաշխվել է 11 մլն դոլարը, իսկ ընթացիկ տարում նախատեսվում է իրականացնել 8,3 մլն դոլարի ծրագիր:

gov_T016945

Առողջապահության ոլորտում «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրով» իրականացվում են բժշկական կենտրոնների կառուցման, տեխնիկական միջոցների համալրման, պոլիկլինիկաներում սքրինինգային հետազոտությունների իրականացաման միջոցառումներ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է առաջիկայում ամփոփել Մարտունու բժշկական կենտրոնի կառուցման մրցույթը, որից հետո շինարարական աշխատանքները կմեկնարկեն:

Աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում գործող վարկային ծրագրի շրջանակում հանրապետությունում կառուցվում են ինտեգրված կենտրոններ: Արդեն իսկ կառուցվել է նման 27 կենտրոն, 11-ի աշխատանքներն ընթացքի մեջ են: Եվս 25 կենտրոն կկառուցվի մինչ 2023 թվականը: Վարչապետը կարևորել է վարկային ծրագրերի արդյունավետ և ժամանակին իրականացումը ու տվել կոնկրետ հանձնարարականներ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը

Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը:

Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում: