Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քննարկվել է գյուղատնտեսական ոլորտում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը

Վերադարձ լուրերի բաժին

23:26 , 07 Ապրիլ 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառաբարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն: Քննարկվել է գյուղատնտեսական ոլորտում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը: Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:

gov_T015981

Վարչապետին զեկուցվել են Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության, ինչպես նաև Արժեշղթաների զարգացման ծրագրերի ընթացքը, որոնք մեկնարկել են 2019 թվականից: Առաջին ծրագրի շրջանակում գյուղատնտեսական կոոպերատիվներին նախորդ տարի հատկացվել է 612 միավոր գյուղտեխնիկա, կառուցվել են նոր արոտավայրեր՝ անհրաժեշտ խմոցներով, ինչպես նաև 42 կմ ջրագիծ: Այս տարի նախատեսվում է կոոպերատիվները համալրել ևս 190 միավոր գյուղտեխնիկայով և կառուցել 41 կմ ջրագիծ: Այս ծրագրով ակնկալվում են նաև խնայողություններ, որոնք կուղղվեն այլ նախագծերի իրականացմանը:

gov_T015997

Երկրորդ ծրագրով գյուղոլորտում նախագծեր իրականացնող ընկերություններին տրամադրվում են դրամաշնորհներ, տարբեր համայնքներում կառուցվում անասնապահական սպասարկման նոր կենտրոններ: Պատասխանատուները նշել են, որ շինաշխատանքների համար նախատեսված մրցույթներն ու գնման գործընթացներն ընթացքի մեջ են ու նախատեսված ժամանակահատվածում ծրագրերը կիրականացվեն:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է վարկային ծրագրերի արդյունավետ իրականացումը և նշել, որ գյուղոլորտում ենթակառուցվածքների բարելավումն ու կոոպերատիվների ձևավորումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: 24 ժամում՝ 697 նոր դեպք

«Համակարգն արդեն ճկվում է: Սկսում ենք հակահամաճարակային շարժում»,- Նիկոլ Փաշինյան:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանում այսուհետ հանրային վայրերում դիմակ կրելը դառնում է պարտադիր

«Մենք մեր գործիքակազմում ունենք ծայրահեղ միջոցներ, որոնց թվում են՝ տեղաշարժի սահմանափակումներին, տնտեսական գործունեության արգելքի վերադարձը, ինչպես նաև պարետային ժամ սահմանելու հնարավորությունը»,-ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ կոչ անելով բոլորին պահպանել հակահամաճարակային կանոնները: