Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քննարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտը

Վերադարձ լուրերի բաժին

22:47 , 14 Հոկտեմբեր 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետը նշել է, որ պետական գերատեսչությունների՝ 2020 թ. բյուջետային հայտերը դիտարկելիս պետք է հաշվի առնել 2019 թ. միտումները և հաջորդ տարվա համար որոշակիորեն հավասարակշռել ընթացիկ ու կապիտալ ծախսերը:

Zaruhi_Batoyan_47I5867

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրել է ընթացիկ տարում զբաղվածության ապահովման, աշխատանքի խրախուսման, նպաստների համակարգի արմատական բարելավման, տարեցների և երեխաների խնամքի կազմակերպման կենտրոնների բարեփոխման, թափուր աշխատատեղերի համալրման, սոցիալական աջակցության ոլորտներում իրականացված և ընթացիկ աշխատանքները: Խոսելով տարեցների խնամքի կենտրոնների բարեփոխման մասին՝ Զարուհի Բաթոյանը նշել է, որ հաջորդ տարի նախատեսվում է պիլոտային ծրագիր իրականացնել «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում և մատուցվող ծառայություններն արտապատվիրակել մասնավոր կազմակերպությանը: Ինչ վերաբերում է երեխաների խնամքի կենտրոնների հետ կապված գործընթացներին, ապա նախարարությունը շարունակելու է ներկայիս քաղաքականությունը, որի շրջանակում նախատեսվում է մատուցել ցերեկային խնամքի ծառայություններ, կարիքների գնահատման հիման վրա ձևավորել զարգացման կենտրոն՝ կրթական բաղադրիչի գերակայությամբ և մասնավոր հատվածին ներգրավել ծառայությունների մատուցման գործում: Ուսումնասիրությունների համաձայն, կենտրոններում, որոնց մի մասն արդեն լուծարվել է, ավելի շատ աշխատակից է գրանցված, քան երեխա, և նախատեսվող բարեփոխումները հնարավորություն կտան անհամեմատ ավելի շատ երեխաների օգտվել այդ ծառայություններից, քան ներկայում:

Nikol_Pashinyan_47I5820

Խոսելով նպաստների համակարգի կատարելագործման մասին՝ կառավարության ղեկավարը նկատել է, որ այդ համակարգը պետք է հնարավորին խրախուսի աշխատանքը, ինչպես նաև կարևոր է քաղաքացիների պատշաճ, շարունակական իրազեկումը բարեփոխման արդյունքում ստեղծվող հնարավորությունների մասին: Երեխաների խնամքի զարգացման նոր կենտրոնների առնչությամբ վարչապետն ընդգծել է՝ առաջնահերթություն պետք է լինի պատշաճ կրթություն ապահովելը, և պետք է գնալ ծառայությունները մասնավոր կազմակերպություններին արտապատվիրակելու ճանապարհով: Նիկոլ Փաշինյանը նաև հանձնարարել է շարունակել աշխատանքը «կեղծ» նպաստառուների հայտնաբերման, կենսաթոշակների՝ անկանխիկ վճարման գործընթացի շրջանակի ավելացման, աշխատանքի և սոցիալական ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառումն ընդլայնելու ուղղությամբ, ինչպես նաև «Աշխատիր Հայաստան» ծրագրի արդյունավետ և նպատակային իրականացման ուղղությամբ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև տարեվերջ ներկայացնել ոլորտի զարգացման ռազմավարությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունը որոշեց դասական աճուրդով օտարել «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրը

Նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ է:

Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց էլեկտրոնային հաշվիչներ արտադրող ընկերությանը

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 500 մլն դրամի ներդրում շրջանառու միջոցներում:

Գործադիրը մաքսային արտոնություն տրամադրեց կաթիլային ոռոգման համակարգերի արտադրությամբ զբաղվող ընկերությանը

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 200 մլն դրամի ներդրում հումքի և նյութերի ձեռքբերման համար: