Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քննարկվել են սոցիալական առանձին խմբերին միանվագ աջակցության տրամադրման միջոցառումները

Վերադարձ լուրերի բաժին

00:40 , 30 Մարտ 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումները:

gov_T013928

Շարունակվել է քննարկումը սոցիալական աջակցության շահառուների շրջանակի, տրամադրման մեխանիզմների և հարակից մի շարք հարցերի շուրջ: Ի լրումն կառավարության նախորդ նիստում հավանության արժանացած ծրագրերի, ներկայացվել են համատեղ միջգերատեսչական աշխատանքի արդյունքում մշակված նոր միջոցառումները, որոնցով առաջարկվում է օժանդակություն հատկացնել որոշակի ոլորտների՝ կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած և հարկադիր պարապուրդի մեջ գտնվող գրանցված աշխատողներին: Աջակցությունը կտրամադրվի միանվագ նպաստի ձևով և բխում է կառավարության և՛ սոցիալական օժանդակությանը, և՛ տնտեսական անկման մեղմմանը միտված քայլերի տրամաբանությունից:

gov_T013954

Քննարկման առարկա են դարձել աջակցության տրամադրման գործիքակազմին՝ հատկացման կարգին, ժամկետին, չափին վերաբերող և այլ հարցեր: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ կառավարությունը զուգահեռ աշխատանք է իրականացնում և՛ առողջապահական, և՛ սոցիալական, և՛ տնտեսական խնդիրների փոխկապակցված լուծման ուղղությամբ, այս միանվագ աջակցությունն ուղղված է աշխատող մարդուն խրախուսելուն և պետք է տրամադրվի հնարավորինս արագ: Վարչապետը հանձնարարել է արտակարգ ռեժիմով աշխատել և սեղմ ժամկետում վերջնական տեսքի բերել քննարկված միջոցառումների փաթեթները` կառավարության նիստում հաստատելու համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։