Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քննարկվել են ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրագործման հարցերը

Վերադարձ լուրերի բաժին

13:05 , 05 Դեկտեմբեր 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն ընդունել է Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավթանդիլ Ալիբաևի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ղրղզստանի ազգային վիճակագրական կոմիտեի փոխնախագահը, երկրի նախագահի գրասենյակի, կառավարության աշխատակազմի և Ղրղզստանում ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակիցները։ Այդ մասին հայտնեց էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

Ղրղզստանի պատվիրակությունը Երևան է ժամանել՝ մասնակցելու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված և դեկտեմբերի 2-ից 5-ն ընթացող աշխատաժողովին, որը նվիրված է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին և կամավոր Ազգային զեկույց ներկայացնելու գործընթացին և նախատեսված է Հայաստանի ու Ղրղզստանի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների համար։

04.12.2019-1

Ավթանդիլ Ալիբաևը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ պատվիրակությունը ցանկանում է ծանոթանալ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրագործման և կամավոր Ազգային զեկույցի պատրաստման գործընթացում Հայաստանի փորձին և ներկայացնել իրենցը։ Ղրղզստանի էկոնոմիկայի փոխնախարարը հույս է հայտնել, որ հանդիպումը երկուստեք օգտակար և արդյունավետ կլինի։

Ավագ Ավանեսյանը հյուրերին ծանոթացրել է նշված ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքներին, գործընթացի համակարգման կառուցվածքին, էկոնոմիկայի նախարարության գործողություններին։ Այնուհետև նա պատասխանել է հյուրերին հետաքրքրող հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են գերակայությունների ընտրությանը, մոնիտորինգի իրականացմանը, աշխատանքային խմբերի գործունեությանը, գործարար համայնքի և հասարակության տարբեր շերտերի հետ փոխգործակցությանը։

Կողմերը մտքեր են փոխանակել աշխատանքի արդյունավետության բարձրացման վերաբերյալ և պայմանավորվել շարունակել փոխգործակցությունը՝ տեղեկատվություն փոխանակելով գործընթացի մասին և կիսվելով հաջողված փորձով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը ԱՄԷ WAM լրատվական գործակալությանը

«Կլիմայի փոփոխություններով պայմանավորված՝ ջրի սակավություն է լինելու, և մենք պետք է ապագայի համար ապահովենք այն պայմանները, որ մեր բնակչությունը կարողանա լավ և ճիշտ սնվել»,- Արմեն Սարգսյան:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ: Պարտադիր սպանդանոցային մորթի պահանջի կիրառումը հետաձգվեց մինչև հուլիսի 1-ը

Կառավարությունը մշակելու է նաև շարժական և փոքր սպանդանոցների աջակցության ծրագիր:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ոսկյա զարդերի գրավով վարկեր շահավետ պայմաններով

Վարկի մարման ժամկետը՝ 80 օրից մինչև 5 տարի է, ընդ որում վարկի մարման կարգը ընտրվում է հաճախորդի հայեցողությամբ: