Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քննարկվել են ՀՄԿ «Մերկատոր» ծրագրի շրջանակում իրականացված դիագնոստիկ առաքելության աշխատանքները

Վերադարձ լուրերի բաժին

12:30 , 17 Փետրվար 2020

Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետներ Ջոնաթան Ֆելոուզը և Սիվ Ռինգստրոմը փետրվարի 10-ից 14-ն այցելել են Պետական եկամուտների կոմիտե: Նրանք մասնակցելու են Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրի շրջանակում 2019թ. մայիսին իրականացված դիագնոստիկ առաքելության արդյունքում ներկայացված առաջարկների հիման վրա գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներին։ Այդ մասին հայտնեց ՊԵԿ մամուլի ծառայությունը:

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը փորձագետների հետ հանդիպմանը կարևորել է ծրագրի շրջանակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ու Համաշխարհային մաքսային կազմակերպության միջև արդյունավետ համագործակցության շարունակականությունը։ Միքայել Փաշայանը հյուրերին ներկայացրել է նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության «Առևտրի դյուրացման մասին» համաձայնագրի դրույթների կատարման ու այդ համատեքստում իրականացվող բարեփոխումներին ուղղված կոմիտեի իրականացրած և նախատեսվող քայլերը: Մասնավորապես՝ մաքսային ձևակերպումների պարզեցման, սահմանային հսկողություն իրականացնող այլ մարմինների և ՊԵԿ-ի միջև արդյունավետ համագործակցության, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանն ուղղված աշխատանքները, այդ թվում՝ էլեկտրոնային մաքսային ծառայությունների ոլորտում Պետական եկամուտների կոմիտեի արձանագրած առաջընթացը։

Այցի շրջանակում ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների ղեկավարների և ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել և լրամշակվել է նաև 2019 թվականի մայիսին իրականացված առաքելության արդյունքում ՀՄԿ փորձագետների առաջարկների հիման վրա մշակված ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանի նախագիծը: Նպատակն է՝ հաստատել «Առևտրի դյուրացման մասին» համաձայնագրի դրույթների իրականացմանն ուղղված՝ վերոնշյալ առաջարկներով նախատեսված գործողությունների կատարման պատասխանատուներին՝ ըստ առանձին ստորաբաժանումների:

Այցի արդյունքում ամբողջացվել է Առևտրի դյուրացման մասին համաձայնագրի դրույթների իրականացմանն ուղղված առաջարկների և դրանցով նախատեսված գործողությունների ծրագիրը, ինչպես նաև ուղենշվել են համաձայնագրի շրջանակում առևտրի դյուրացման ուղղությամբ իրականացվելիք անհրաժեշտ քայլերը և համագործակցության ուղղությունները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»:

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։