Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քննարկվել են հայ-գերմանական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործնական ուղիները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

00:59 , 04 Մայիս 2019

Հայաստանում Գերմանական տնտեսական միությունը (Deutsche Wirtschafts Verband, DWV) մայիսի 3-ին Երևանում կազմակերպել էր բիզնես-հանդիպում, որին Միության նախագահության հրավերով ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդես է եկել զեկույցով:

Բացման խոսքով հանդես են եկել նաև վարչական խորհրդի նախագահ Հասնի Կոսեյանը (Hasni Kosejian) և գործադիր տնօրեն Դիթմար Շթիլը (Dietmar Stiel): Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԳԴՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Կլաուս Վենդելբերգերը (Klaus Wendelberger):

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը b4b.am-ին տեղեկացրեց, որ դեսպանն անդրադարձել է հայ-գերմանական դինամիկ զարգացող քաղաքական, տնտեսական հարաբերություններին, մասնավորապես, 2018 թ. այդ ոլորտում գրանցված աճին, ինչպես նաև հակիրճ ներկայացրել հայ-գերմանական գիտակրթական մշակութային հարաբերությունները:

«Աշոտ Սմբատյանն անդրադարձ է կատարել նաև Թավշյա հեղափոխությունից հետո երկրում ընթացող քաղաքական և տնտեսական բարեփոխումների ֆոնին Գերմանիայում Հայաստանի նկատմամբ հետաքրքրության աճին՝ կարևորելով հատկապես ՏՏ, գյուղատնտեսության, գիտակրթական ոլորտները և ընդգծելով զբոսաշրջության ոլորտում կտրուկ աճը:

Հանդիպմանը, որին մասնակցում էին DWV մի շարք խոշոր անդամ ընկերությունների ներկայացուցիչները, քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործնական ուղիները, անդրադարձ է կատարվել փոխշահավետ համագործակցությանը ամենատարբեր ոլորտներում:

Զեկույցից հետո դեսպանը պատասխանել է մասնակիցների բազմաթիվ հարցերին: Հայաստանում գերմանական տնտեսական միության նպատակն է երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների միջև բիզնես և տնտեսական կապերի հաստատումն ու խորացումը, գերմանական շուկայում հայաստանյան ընկերությունների ներկայացվածության ընդլայնումը: Այն միավորում է ավելի քան յոթ տասնյակ հայկական և գերմանական ընկերություններ: Անդամների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/2IXsTvQ»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արհեստական բանականության հնարավորությունները` հարկային ստվերը բացահայտելիս

ՊԵԿ-ում կիրառվող վերլուծական մոդելները Համաշխարհային բանկի ներկայացուցիչների ուշադրությանն են արժանացել:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնություններ

Քայլերի հաջորդականությունը կարելի է իմանալ` զանգահարելով ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն. 060 544 444 08000 0007:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները նախաձեռնել են հայրենիքին օգտակար լինելու՝ ամենամսյա աջակցության ծրագիր:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները կոչ են անում այլ ընկերությունների աշխատակիցներին՝ միանալ նախաձեռնությանը: Համոզված ենք, որ գործատուների ու աշխատակիցների համանման նախաձեռնություններն ավելի կմոտեցնեն հաղթանակը: