Invalid username or password
ՌԴ դաշնային մաքսային ծառայության հյուսիս-կովկասյան մաքսային վարչության և հյուսիս-օսական մաքսատան պատվիրակությունը Երևանում հանդիպել է ՀՀ մաքսային մարմինների ներկայացուցիչների հետ: Այդ մասին b4b.am-ը տեղեկացավ ՊԵԿ մամուլի ծառայությունից:
Այցի ընթացքում քննարկվել են օտարերկրյա պետության տարածքով (Վրաստան) Հայաստանի և Ռուսաստանի միջև ԵԱՏՄ ապրանքների փոխադրման հետ կապված հարցեր: Արծարծվել են մաքսային տարանցում մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման ժամանակ մաքսային գործողությունների իրականացման և տարբեր մաքսային ընթացակարգերով ապրանքների ձևակերպման հետ կապված, համապատասխան տեղեկատվության փոխանակմանը վերաբերող հարցեր:
Պատվիրակության անդամների հետ քննարկվել են նաև ՀՀ մաքսային մարմինների կողմից մաքսային տարանցում մաքսային ընթացակարգի ավարտի ժամանակ մաքսային գործողությունների կատարման առանձնահատկությունները: Անդրադարձ է եղել նաև Հայաստանից Վերին Լարս մաքսային կետով փոխադրվող ապրանքների մաքսային ձևակերպումների հնարավորինս արագ իրականացմանը: Համաձայնություն է ձեռք բերվել ակտիվացնել համագործակցությունը Հյուսիս-կովկասյան մաքսային վարչության և ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների միջև:
Դիտումներ 1088
Փետրվարի 1-ից քաղաքացիները կարող են մեկնել ՌԴ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը ուրբաթ ժամանել է Թեհրան՝ երկու երկրների միջև առևտրի մակարդակը բարձրացնելու շուրջ բանակցություններ վարելու նպատակով: Նախարարը Թեհրանում հանդիպել է նաև Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմ Հոսեյնիի և Իրանի Կենտրոնական բանկի տնօրեն Աբդոլնասեր Հեմաթիի հետ:
Այդ մասին հայտարարել է ԵՏՀ նախարար Գեղամ Վարդանյանը: