Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քննարկվել են Կապանի լեռնահարստացման կոմբինատում իրականացվելիք ներդրումային ծրագրերը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

09:14 , 14 Մարտ 2019

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն ընդունել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի նոր բաժնետեր «Չաարատ Գոլդ Հոլդինգ»-ի (Chaarat Gold Holdings) գլխավոր տնօրեն Արտեմ Վոլինեցին: Հանդիպմանը ներկա էր նաև «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց նախարարության մամուլի ծառայությունը:

Քննարկվել են «Չաարատ Գոլդ Հոլդինգ»-ի կողմից Կապանի լեռնահարստացման կոմբինատում իրականացվելիք ներդրումային ծրագրերը: Բաղրամյանը ներկայացրել է հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրությունը, ինչպես նաև «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն» (EITI) գործընթացի շրջանակում իրականացվող գործողությունները: «Չաարատ Գոլդ Հոլդինգ»-ի գլխավոր տնօրենը նշել է, որ Հայաստանում գործունեություն ծավալելու որոշումը պայմանավորված է վերջերս տեղի ունեցած քաղաքական փոփոխություններով և ստեղծված բարենպաստ ներդրումային միջավայրով:

Արտեմ Վոլինեցը վստահեցրել է, որ ընկերության առաջնահերթ ծրագրերից է ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքները համապատասխանեցնել միջազգային լավագույն չափորոշիչներին և ապահովել գործունեության թափանցիկություն: Նախատեսվում է նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ձեռքի աշխատանքը փոխարինել մեքենայականով, որի արդյունքում կբարձրանա աշխատանքի արտադրողականությունն ու անվտանգության աստիճանը, կներդրվի օգտակար հանածոյի վերամշակման համար անհրաժեշտ ջրի օգտագործման փակ ցիկլով համակարգ՝ շրջակա միջավայրի պահպանության նպատակով:

Արտեմ Վոլինեցը նշել է, որ ընկերությունն առաջիկայում նախարարություն կներկայացնի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծում կատարվելիք փոփոխությունը և ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանը: Գարեգին Բաղրամյանը վերահաստատել է նախարարության պատրաստակամությունը՝ աջակցելու նախանշված ծրագրերի իրականացմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երևանում կկառուցվի 54 մլիլարդ դրամ արժողությամբ «Վերածնունդ» երիտասարդական ավանը

Երևանի Մոնթե Մելքոնյան, 44 հասցեում կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավան: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության շնորհիվ ընդամենը մի քանի տարի հետո 6,7 հա ընդհանուր մակերեսով հողամասը կդառնա լիարժեք բնակության վայր իր բոլոր հարմարություններով: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանն ասել է, որ շենքերը լինելու են սեյսմակայուն: «Բնապահպանության տեսանկյունից բոլոր փաստաթղթերն […]

Թողարկվել է «Գալուստ Գյուլբենկյան-150» հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ մարտի 22-ից շրջանառության մեջ է դրել «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամը: «Գալուստ Գյուլբենկյան-150» Դիմերես` հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր) և «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» երկլեզու մակագրությունը: Դարձերես` Գ. Գյուլբենկյանի դիմանկարը և նրա ստորագրությունը: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 10 000 դրամ Մետաղը և հարգը ոսկի 900 Քաշը 8,6 գ […]

Երևանի 2019 թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա

Երևանի բյուջեի լրամշակված տարբերակը պատրաստ է և կներկայացվի ավագանու քննարկմանը՝ արտահերթ նիստում: Փոփոխությունների պատճառը քաղաքում իրականացնելիք մեծածավալ աշխատանքն է: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Նախատեսված 8 միլիարդի աճը, որը լրամշակումով առաջարկելու ենք ավագանու հաստատմանը, կուղղվի մի շարք խոշոր ծախսային ծրագրերի, որոնց մեծ մասը նախկինում չի իրականացվել կամ […]