Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քննարկվել են արտահանման հիմնական խնդիրները

Վերադարձ լուրերի բաժին

18:15 , 14 Օգոստոս 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է մի շարք արտահանող ընկերությունների ներկայացուցիչների և Export Armenia խմբի հիմնադիրների հետ։ Այդ մասին b4b.am-ը տեղեկացավ նախարարության մամուլի ծառայությունից: Հանդիպման օրակարգում էին արտահանմանն առնչվող հիմնական խնդիրները, որոնց բախվում են հայ արտադրողները։

Քննարկվել են ցամաքային ճանապարհով դեպի ԵԱՏՄ արտահանմանն առչվող խոչընդոտները, մասնավորապես՝ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ժամանակ։

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են արտաքին շուկաներում արտահանողների հիմնական ռիսկերը, առաջարկել լուծման հնարավոր ուղիներ՝ բերելով նաև միջազգային փորձի օրինակներ։ Քննարկվել են նաև փոքր և միջին ձեռնարկությունների կողմից արտադրվող ապրանքների արտահանման հատուկ խնդիրները։
Անդրադարձ է եղել տրանսպորտալոգիստիկ խնդիրներին։ Արտահանման խնդիրները քննարկելու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել առանձին հանդիպում կազմակերպել բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Պայմանավորվածություն համաձայն տնտեսվարողները կներգրավվեն նաև համապատասխան ռազմավարական փաստաթղթերի մշակման աշխատանքներում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՈՒՂԻՂ: Վարչապետը ներկայացնում է Ամուլսարի վերաբերյալ դիրքորոշումը

Նա այսօր ավելի վաղ քննարկում էր հրավիրել Ամուլսարի հանքի վերաբերյալ։

Ջերմուկի և Գնդեվազի բնակիչների բաց նամակը վարչապետին

Հեղինակները պնդում են, որ Ամուլսարի շրջափակումը պետք է վերացվի:

«Այս պահին հիմքեր չկան նոր փորձաքննության համար»,- Վլադիմիր Կարապետյանը՝ նախագահականում վարչապետի ասածի մասին

«Վարչապետն ասել է, որ այս պահին հիմքեր չկան դադարեցնելու համար, ինքը չի ասել, որ պետք է շահագործվի: Այս պահին հիմքեր չկան նոր փորձաքննության համար»,- ասաց Կարապետյանը: