Invalid username or password
2020 թվականի դեկտեմբերի 10-ին կայացել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի` ՄԾՂԽ-ի, իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի 21-րդ նիստը: Նիստին մասնակցել է ԱՊՀ անդամ 8 երկիր:
Կորոնավիրուսի (COVID-19) համավարակով և մասնակից պետությունների միջև օդային հաղորդակցության սահմանափակմամբ պայմանավորված` Ուզբեկստանի Հանրապետության մաքսային պետական կոմիտեի առաջարկով նիստն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, մաքսային ծառայության գնդապետ Վարդան Վարդանյանը: ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի 21-րդ նիստի մասնակիցներն անդրադարձել են ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ գործունեության զարգացմանն առնչվող խնդիրներին’ հավանության արժանացնելով 2021 թվականի աշխատանքային ծրագրի նախագիծը:
Դիտումներ 289
Ինչ վերաբերում է 1.5 միլիոն դրամից ավելի պարտավորություններին, ապա, ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո՝ ՊԵԿ-ը նրանց նկատմամբ իրականացրել և իրականացնում է օրենքով նախատեսված գործողությունները:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները: