Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քննարկում գնումների համակարգի վերաբերյալ

Վերադարձ լուրերի բաժին

19:36 , 29 Ապրիլ 2019

ՀՀ ֆինանսների նախարարությունում «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (ԱՏՁՄ) ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել գնումների համակարգի վերաբերյալ քննարկում։ Կողմերն անդրադարձել են տեղեկատվական տեխնոլոգիաների և ռազմաարդյունաբերության ոլորտի գնումներին, ՏՏ ստանդարտի մշակման պետական քաղաքականությանը, մրցույթների տեխնիկական բնութագրերին և այլ հարցերի: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության գնումների մասով ԱՏՁՄ ներկայացրած առաջարկությունները։ Այդ մասին b4b.am-ը տեղեկացավ նախարարության մամուլի բաժնից:

Կարեն Բրուտյանը շնորհակալություն է հայտնել ՀԿ-ի ներկայացուցիչներին նախարարության՝ գնումների բնագավառում առկա բացերը վերհանելու առաջարկին արձագանքելու և ոլորտին վերաբերող մանրամասն ու արժեքավոր առաջարկներ ներկայացնելու համար։ Նա նշել է, որ պետությունը, որպես գնորդ, կոնկրետ խնդիր է լուծում՝ արժեք փողի դիմաց․ «Այսինքն՝ պետությունը, հանդես գալով որպես գնորդ, պետք է տեղի ունեցող գործարքների արդյունքում ստանա համարժեք ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ»։ Բրուտյանի խոսքով՝ Հայաստանն ԱՀԿ-ի պետական գնումների համաձայնագրի անդամ երկիր է, ինչը տեսականորեն նշանակում է, որ գործող կագավորումները համապատասխանում են միջազգային լավագույն փորձին։ «Դա շատ լավ է, սակայն ոչ բավարար: Որպեսզի համապատասխանությունն անվանական չլինի, մենք պետք է իրականության մեջ ապահովենք գնման գործարքների արդյունավետությունը, օգտավետությունը և խնայողաբար լինելը», – շեշտել է Բրուտյանը։

Ըստ նախարարի առաջին տեղակալի՝ նախանշված խնդիրը լուծելու համար համակարգը պետք է մշտապես արդիական լինի՝ ժամանակի և իրականության պահանջներին արձագանքող, ուստի պետք է պարբերաբար բացահայտել առկա խնդիրները և դրանց տալ համարժեք լուծումներ։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ առաջարկները հիմնված են վերջին տարիների ընթացքում առկա խնդիրների ուսումնասիրությունների վրա: «Մեզ մասնավորապես անհանգստացնում է ոչ միայն գնումների գործընթացը, այլ էլեկտրոնային գնումների ընթացքում ՀՀ քաղաքացիների բիոմետրիկ տվյալների անվտագության ապահովումը և առհասարակ ազգային անվտանգության խնդիրները։ Հատկապես կարևորում ենք էլեկտրոնային կառավարման հետ կապված գնումները։ Մեր հանդիպումն ու համագործակցությունը կարող են արդյունավետ լինել՝ հատկապես հաշվի առնելով մեր փորձը պետական մարմինների հետ համագործակցության օրինակով: 2009 թվականից ի վեր Միության և մաքսային ու հարկային մարմինների հետ համատեղ աշխատանքային խմբի գործունեությունը», – նշել է Կ. Վարդանյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վիվա-ՄՏՍ-ը պաշտոնապես հերքում է Ռալֆ Յիրիկյանին բերման ենթարկելու մասին լուրերը

Ռալֆ Յիրիկյանն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, իրականացնում է իր առօրյա մասնագիտական ու կառավարչական գործառույթները:

16.10.2020 Շաբաթական ամփոփ տվյալներ՝ Կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 38.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 57.8 մլն ԱՄՆ դոլար:

Պարզաբանում՝ Թուրքիայից ապրանքի ներմուծման ժամանակավոր արգելքի վերաբերյալ

Կարգավորումը՝ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի: