Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քննարկումներ` մրցակցության ոլորտի օրենսդրական խնդիրների վերաբերյալ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

15:47 , 21 Փետրվար 2019

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ընթանում են քննարկումներ տնտեսական մրցակցության խնդրահարույց հարցերի վերաբեյալ։ Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը b4b.am-ին հայտնեց, որ մրցակցության մի շարք խնդիրներ բացահայտել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում։ Հանձնաժողովի բարձրաձայնած հարցերին համապարփակ լուծումներ տալու նպատակով՝ վարչապետի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գլխավորում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Խմբում ներգրավված են մի շարք նախարարությունների և պետական այլ կառույցների ներկայացուցիչներ։ Արդեն կայացել է աշխատանքային խմբի 3 հանդիպում-քննարկում։

ՏՄՊՊՀ բացահայտած մրցակցային խնդիրներից են, օրինակ՝ որոշ դեպքերում լիցենզիաների և թույլտվությունների ոչ մրցակցային պայմաններով տրամադրումը, դեղերի զուգահեռ ներմուծման սահմանափակումները, սեղմված բնական և հեղուկ գազի իրացման ոլորտում ստվերային շրջանառությունը և հնարավոր թերլցումները, բենզինի շուկայում բարձր կենտրոնացվածության հարցը՝ ինչը պայմանավորված է անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելու խնդիրներով, սպիրտային խմիչքների շրջանառության ոլորտում առկա պետական տուրքի դրույքաչափը, գազի ներտնային սպասարկման ոլորտում սահմանափակ մրցակցության հարցը և այլն։

Քննարկումների արդյունքում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ կայացվում է խնդրի լուծման փոխհամաձայնեցված նախնական որոշում, և արձանագրվում են հետագա գործողությունները, որոնք պետք է միտված լինեն տվյալ ոլորտի մրցակցության սահմանափակման վերացմանը։

Նախարար Տիգրան Խաչատրյանն ասել է․ «Արդյունքում այն կարգավորումները, որոնք ակնհայտ անհրաժեշտ են, կձևավորվեն աշխատանքային մթնոլորտում՝ միմյանց լսելով։ Այնուհետև աշխատանքային խմբի առաջարկությունները կներկայացվեն կառավարության քննարկմանը և հաստատմանը։ Կներկայացնենք այն առարկայական կարգավորումները, որոնք տրամաբանորեն պետք է հաջորդեն մրցակցային դաշտն ավելի կատարյալ և ավելի պարզ ու հասկանալի դարձնելու համար»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արագ փոփոխվող աշխարհում Հայաստանը մեծ հետք թողնող փոքր երկիր է

Մի քանի օրից Հայաստանը կդառնա համաշխարհային վերլուծական մտքի կենտրոն՝ պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալելով «Մտքերի գագաթնաժողով» անունը ստացած միջոցառումը:

Brexit-ն ամեն դեպքում տեղի կունենա հոկտեմբերի 31-ին

Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը:

Ucom-ն առաջարկում է ինտերնետ` սկսած 6.4 Դ/ՄԲ 50-ից ավելի երկրում ճամփորդելիս

Պարզապես Հայաստանից մեկնելուց առաջ բաժանորդները պետք է հավաքեն *121# կոդը, ակտիվացնեն ռոմինգ ծառայությունը և, հետևելով հրահանգներին, ընտրեն առաջարկվող փաթեթներից մեկը։