Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քննարկում՝ հարկադիր կատարման ծառայության գործունեության բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ

Վերադարձ լուրերի բաժին

17:40 , 09 Օգոստոս 2019

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում և հարակից օրենքներում կատարված փոփոխությունների վերաբերյալ քննարկում: Այդ մասին հայտնեցին արդարադատության նախարարությունից և Հայաստանի բանկերի միությունից:

Փոխնախարարի խոսքով՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքն ընդունվել է դեռևս 1998 թվականի մայիսի 5-ին: Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը կրել է բազմաթիվ ինստիտուցիոնալ փոփոխություններ և դրա արդյունքում առկա էր իրավիճակ, որ Օրենքը պարունակում էր մի շարք թերություններ և հակասություններ, չէր համապատասխանում Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի որոշումների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ձևավորված պրակտիկային:

«Բացի այդ, հարկադիր կատարման ոլորտում որոշ խնդիրների առկայությունը բացասաբար էր անդրադառնում նաև Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի, այդ թվում՝ Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում ՀՀ դիրքի վրա»,- նշել է Ռաֆիկ Գրիգորյանը: Նա հավելել է, որ դա հաշվի առնելով և նպատակ ունենալով բարձրացնել կատարողական վարույթի արդյունավետությունը՝ նախատեսվեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելուն ուղղված միջոցառում, որի շրջանակում Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը մշակեց, իսկ հետագայում լայն քննարկումների ձևաչափով համաձայնեցվելուց հետո Ազգային ժողովն ընդունեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող այս օրենքը:

1

Փոխնախարարի գնահատմամբ, սա կարևոր փաստաթուղթ է, քանի որ ուղղված է կատարողական վարույթի արդյունավետության, կատարողական վարույթում ներգրավված անձանց իրավունքների պաշտպանվածության բարձրացմանը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության ընթացքում հանդիպող բազմաթիվ գործնական խնդիրների լուծմանը և այլն: Նախարարությունը հույս է հայտնել, որ սահմանված կարգավորումները իրենց արդյունավետությունը ցույց կտան օրենքի կիրառման ընթացքում:

Ռաֆիկ Գրիգորյանն ընդգծել է, որ Նախարարությունը կարևորում է նման ձևաչափով քննարկման իրականացումը և շնորհակալություն հայտնել Հայաստանի բանկերի միությանը՝ քննարկումը կազմակերպելու իր կարևոր աջակցության համար:

Այնուհետև, հաջորդել է շահագրգիռ քննարկում հանդիպման մասնակցիների միջև: Միջոցառմանը մասնակցել են ներկայացուցիչներ՝ Կենտրոնական բանկից, Բանկերի միությունից, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, բանկային համակարգից, ինչպես նաև փաստաբաններ, դասախոսներ, ԱԺ պատգամավորներ, Վճռաբեկ, Վերաքննիչ, Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների դատավորներ, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչներ, Պետական եկամուտների կոմիտեի, Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչներ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մհեր Գրիգորյանը և Արթուր Ջավադյանը հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ

Բարձր է գնահատվել ԱՄՀ դերը զարգացող երկրների, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության կայունացման հարցում։

Վիճակագրական կոմիտեն պարզաբանել է շինարարության և շինանյութի արտադրության ցուցանիշները

Ինչպե՞ս կարող է շինարարությունը նշված ժամանակաշրջանում աճի 4.4%-ով երբ ապրանքային բետոնի արտադրության ծավալը նվազել է 12%-ով: