Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քիմ Քարդաշյանը զարմանահրաշ նորություն և մեծ նախագծեր ունի Հայաստանի համար

Վերադարձ լուրերի բաժին

20:38 , 28 Սեպտեմբեր 2019

Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան զարմանալի նորություններ է խոստանում, քանի որ, ինչպես ինքն է նշում, ունի մեծ ծրագրեր: Նա չի բացառել ապագայում Հայաստանում իր «SKIMS» ապրանքանիշի արտադրությամբ աշխատատեղեր բացելու հեռանկարը:

Քարդաշյանն այդ մասին գրառում է կատարել «Թվիթերի» իր միկրոբլոգում՝ արձագանքելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի քննադատական գրառմանը, թե ինքը պատրաստվում է «SKIMS» ապրանքանիշի արտադրություն հիմնել Թուրքիայում:

Հանձնախումբը, շնորհակալություն հայտնելով Քարդաշյանին Հայոց ցեղասպանության ճանաչման և գլոբալ իրազեկության բարձրացման գործում առաջնորդության ջանքերի համար, նկատել էր, որ նա արտադրություն է հիմնել Թուրքիայում, ոչ թե Հայաստանում, որը հայտնի է իր արհեստագործությամբ և ծառայություններով:
«Շնորհակալություն ձեր մտահոգությունների և աջակցության համար: Երբ ես երազում էի ունենալ իմ սեփական ընկերությունը, ես ցանկանում էի, որ ամեն կտորը պատրաստվի հնարավոր ամենալավ եղանակով, ամենալավ հումքից՝ սկսած նախագծման փուլից մինչև ստեղծում, փորձարկում, նորարարություն և մատուցում»,- նշել է Քարդաշյանը: Նաչի ցանկանում, որ անցյալի իրադարձությունները հիմք հանդիսանան որևէ մեկի կամ որևէ ազգի նկատմամբ խտրական վերաբերմունքի համար: Քարդաշյանն ընդգծել է, որ հանձնառու է մնում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առաջմղման ջանքերին:

«Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ես կայցելեմ Հայաստան և հույս ունեմ գտնել ուղիներ՝ ավելացնելու առևտրաշրջանառությունը և լիահույս եմ ստեղծել աշխատատեղեր հայաստանցիների համար, որը կարող է ապագայում ներառել նաև «SKIMS»-ի արտադրությունը: Ես այս ուղղությամբ տքնաջան աշխատել եմ և հույս ունեմ, որ Հայաստան իմ այցելությունը կբերի զարմանալի նորություններ, քանի որ ես մեծ ծրագրեր ունեմ»,-նշել է Քարդաշյանը:

SKIMS-ը Քիմ Քարդաշյանի հիմնադրած նոր՝ լուծումներ առաջադրող ուղղությունն է ներքնաշորերի արտադրության մեջ: Դրանք, ամբողջովին և ձիգ ընդգրկելով մարմինը, տալով հատուկ ձև, անթերիության տպավորություն են ստեղծում: Քիմ Քարդաշյանը կայցելի Հայաստան՝ մասնակցելու Երևանում հոկտեմբերի 6-9-ը անցկացվելիք WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր ԱՊՀ մասնակից պետությունների էներգոռեսուրսների արտադրման և սպառման կանխատեսման, երկաթուղային տրանսպորտի համաձայնեցված սակագնային քաղաքականության, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության, հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի, ինչպես նաև տեղեկատվավերլուծական նյութերի վերաբերյալ:

06.12.2019: ԿԲ նախագահի այցը Վիենա

Ստորագրվելու են վարկային համաձայնագրեր՝ վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության և բնակարանային ֆինանսավորման ոլորտներում:

Հնարավորություն է ստեղծվում ՀՀ ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ

Սակայն դրանք պետք է փոխվեն ձախակողմյան ղեկային տեղաբաշխման: