Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քարտերով անկախիկ գործարքների կշիռը ընդամենը մանրածախ առևտրում` 55.9%

Վերադարձ լուրերի բաժին

Կորոնավիրուսի տարածումն ու կարանտինային խիստ միջոցառումներն ամբողջ աշխարհում ստիպում են մարդկանց փոխել իրենց սովորությունները։ Համավարակն անուղղակիորեն ազդել է նաև վճարումներ, գնումներ, տարաբնույթ գործարքներ կատարելու մարդկանց վարքագծի վրա։

b4b.am

Այս տենդենցից անմասն չի մնացել նաև Հայաստանը, ինչի մասին փաստում են վիճակագրական տվյալները։ Հայաստանի բանկերի միութւյան ուսումնասիրության համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի տվայլներով ոչ միայն պահպանվել է անխանխիկ գործարքների ծավալային և քանակական աճի տեմպն, այլև առաջին անգամ Հայաստանում անկանխիկ գործարքների քանակը գերազանցել է կանխիկով գործարքներին: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2020թ-ի առաջին եռամսյակում անկանխիկ գործարքների քանակն աճել է 73․6%-ով, իսկ ծավալը՝ 53․4%-ով:

b4b.am

2020թ-ի առաջին եռամսյակում վճարային քարտերի քանակը կազմել է 2 460 333, որոնցով կատարվել է 18 154 229 գործարք, որը 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ` ավելացել է 33.8%-ով: Աճ է գրանցվել նաև վճարային քարտերով գործարքների ծավալների մասով։ 2020թ-ի առաջին եռամսյակում այն կազմել է 592 174 մլն ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 110 389 մլն դրամով կամ 22.9%-ով։

Զգալիորեն աճել են անկանխիկ գործարքների քանակն ու ծավալը։

b4b.am

Եթե ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ կանխիկ գործարքներն ավելացել են 2.4%-ով, ապա անկանխիկ գործարքների քանակը համապատասխանաբար ավելացել է 73.6%-ով։ 2020թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կանխիկ գործարքների ծավալն ավելացել է 13.3%-ով, իսկ ահա անկանխիկ գործարքների ծավալն ավելացել է 53.4%-ով։ Հատկանշական է նաև, որ 2020թ-ի առաջին եռամսյակում քարտերով անկախիկ գործարքների կշիռը ընդամենը մանրածախ առևտրում գրանցել է պատմական առավելագույն ցուցանիշը` կազմելով 55.9%, երբ 2019թ-ի առաջին եռամսյակում այս նույն ցուցանիշը եղել է ընդամենը 36.6%: Գծանկարից նաև երևում է, որ 2020թ-ի առաջին եռամսյակում, ընդամենը երեք ամսվա ընթացքում, այս ցուցանիշը գրեթե կրկնակի է աճել, քան նախորդող 4 տարիների ընթացքում տարեկան աճերն են: Այստեղ նույնպես արձանագրվում է, որ Հայաստանում առաջին անգամ քարտով կատարվող անկանխիկ գործարքները գերազանցել են կանխիկով կատարվող մանրածախ առևտրի ծավալներին:

b4b.am

Ամբողջ աշխարհում վճարային գործիքներով՝ այդ թվում նաև քարտերով գործարքները թե՛ ծավալային և թե՛ քանակական առումով տարեցտարի ավելանում են: Հայաստանում միայն առաջին եռամսյակում և մասնավորապես մարտ ամսին (COVID-19-ով պայմանավորված) գրանցված աճի ցուցանիշները ևս փաստում են, որ մարդիկ գիտակցում են՝ անկանխիկ գործառնություններն ի թիվս մի շարք այլ առավելությունների, նաև ավելի ապահով են առողջապահական տեսանկյունից: Ըստ այդմ, հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, կարելի է ենթադրել, որ տենդենցը կպահպանվի նաև հաջորդող ամիսների ընթացքում:

Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին

Արման Խոջոյանն Արարատի մարզում հետևել է մթերման գործընթացին:

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։

Կառավարությունը արտոնություն է տրամադրել դիմակներ արտադրող ընկերությանը

Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է բժշկական եռաշերտ դիմակների արտադրության համար: