Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քարագլուխ գյուղում ավարտվել է Էներգախնայող համակարգի ներդրման երկրորդ փուլը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

18:06 , 13 Մարտ 2019

Էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրի շրջանակում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են Հայաստանի հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը։ Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեց ընկերության մամուլի ծառայությունը։ Ենթակառուցվածքների զարգացումն իրականացվում է մի քանի փուլով:

Karaglukh (3)

Վայոց Ձորի մարզի Քարագլուխ գյուղում ավարտվել է նաև երկրորդ փուլը: Այս անգամ լուսավորվել են երկորդական փողոցները՝ լուսավորելով 1900մ երկարությամբ տարածք: Տեղակայվել է 51 LED լուսարձակ:

Գյուղում արդեն հասցրել են զգալ համակարգի արդյունավետությունը: Գործակցող կողմերի շնորհիվ, արտաքին լուսավորության ժամանակակից լուծումն այս գյուղ է մտել 2017 թվականի ձմռանը: Այդ ժամանակ լուսավորվել են գյուղի հիմնական փողոցները` ներառելով 1872մ երկարությամբ տարածք: Տեղակայվել է 52 LED լուսարձակ:

Karaglukh (7)

Քարագլխի բնակիչները կարևոր ձեռքբերում են համարում քաղաքակիրթ աշխարհին հատուկ ենթակառուցվածքների առկայությունը: Այն ոչ միայն արդյունավետ է էներգիայի խնայողության, ֆինանսական միջոցների տնտեսման, այլև երեկոյան ժամերին՝ վայրի կենդանիներից պաշտպանվելու առումով: Ըստ էության, էներգախնայող համակարգի ներդրումը համադրում է բնապահպանական և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բաղադրիչները:

Ժամանակակից համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադրամի գլխավոր ճարտարագետ, ծրագրի պատասխանատու Մարտին Մարալչյանը, Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը և գյուղի բնակիչները:

Karaglukh (4)

«Հայաստանում տարեցտարի ավելանում են էներգախնայող համակարգից օգտվող գյուղերը: Դա կարևոր ձեռքբերում է բոլոր կողմերի համար: Որպես ծրագիրն իրականացնողներ՝ կարող ենք արձանագրել, որ այս ուղղությամբ կատարվող ներդրումներն արդարացված են: Մենք նպաստում ենք ոչ միայն ենթակառուցվածքների զարգացմանը, այլև անմիջական աջակցություն ենք ապահովում համայնքային միջոցների խնայողության հարցում և մասամբ էլ նպաստում գյուղերի համաչափ զարգացմանը: Բնակավայրերից շատերի բնակիչներն արդեն հասցրել են քիչ թե շատ զգալ համակարգի արդյունավետությունը: Ծրագիրը երկարաժամկետ է և առավել ընդգծված օգուտ է ապահովելու տարիներ անց»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: