Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քաշը կորցնելը Ուելսի բնակիչը վերածել է բիզնես գաղափարի և մշակել հավելված

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

01:39 , 21 Փետրվար 2019

Ուելսի Լեքսեմ քաղաքի բնակիչը կես տարում կիսով չափ նիհարել եւ որոշել է ներդրում կատարել հավելվածի մեջ, որը մյուսներին օգնում է ազատվել ավելորդ քաշից: Այդ մասին գրել Է Daily Mail հրատարակությունը: 2016 թվականի հոկտեմբերին Բենջամին Ջեյ Սմիթը կշռում էր 140 կիլոգրամ եւ դժվարությամբ էր գլուխ հանում առօրյա գործերից:

«Ես այնքան գեր էի, որ նույնիսկ չէի կարողանում գուլպա հագնել կամ աստիճաններով բարձրանալ: Դա նվաստացուցիչ էր: Ես ինձ դոնդողի նման էի զգում,-խոստովանել է 37-ամյա տղամարդը:-Ես կախվածություն ունեի ուտելիքից, ես պաշտում էի յուղալի եւ կալորիական պիցաները, քանիցս նորմայից եռակի շատ եմ կերել»:

Սմիթը վերանայել է իր կենսակերպը, երբ նրա կինը՝ Քարան, հիվանդացել է, եւ շտապ վիրահատության կարիքէ զգացվել: Կնոջ հիվանդությունը Բենջամինի համար առիթ է դարձել մտածելու այն մասին, որ ինքը պետք է առողջ լինի, որպեսզի հոգ տանի մերձավորների մասին: Այդ ժամանակ նա որոշել է, ուտելու միայն քաղցած ժամանակ: Նա սկսել է զբաղվել սպորտով, մանրակրկիտ ուսումնասիրել նուտրիցիոլոգիայի հարցերը եւ ճիշտ սնվել: Վեց ամիս անց տղամարդն ազատվել է 63 կիլոգրամ ավելորդ քաշից: Սեփական հաջողությունը ոգեւորել է Սմիթին օգնել ավելորդ քաշով մարդկանց՝ կարգի բերելու իրենց: 2017 թվականի հոկտեմբերին նա ավելի վաղ վաստակած 1,3 մլն դոլար է ծախսել սպառվող կալորիաները հսկելու Fine Diet Plan հավելվածի մշակման համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին վճարել դրոշմանիշային վճարը

Հակառակ դեպքում կոմիտեն ստիպված կլինի իրականացնել վարչարարություն։

Վիվա-ՄՏՍ-ը պաշտոնապես հերքում է Ռալֆ Յիրիկյանին բերման ենթարկելու մասին լուրերը

Ռալֆ Յիրիկյանն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, իրականացնում է իր առօրյա մասնագիտական ու կառավարչական գործառույթները:

16.10.2020 Շաբաթական ամփոփ տվյալներ՝ Կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 38.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 57.8 մլն ԱՄՆ դոլար: