Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քանյե Ուեսթը 2019 թվականի ամենաբարձր վարձատրվող ռեփերն է դարձել Forbes-ի վարկածով

Վերադարձ լուրերի բաժին

02:58 , 21 Սեպտեմբեր 2019

Ամերիկացի հիփ-հոփ կատարող Քանյե Ուեսթը 2019 թվականի ամենաբարձր վարձատրվող ռեփերն է դարձել Forbes ամերիկյան հրատարակության վարկածով: Նրա վաստակը կազմել Է 150 մլն դոլար: Նշվում է, որ Ուեսթին հաջողվել է հիփ-հոփ կատարող Ջեյ-Զիին առաջին տեղից հետ մղել Adidas ընկերության հետ պարտավորագրի շնորհիվ, որի հետ գործակցությամբ թողարկել է Yeezy մարզակոշիկները: Ջեյ-Զին (իսկական անունը՝ Շոն Քարթեր) երկրորդ դիրքն է զբաղեցրել՝ վաստակելով 81 մլն դոլար: Երրորդ հորիզոնականում Դրեյքն է՝ 75 մլն դոլարով: Թոփ 10-ում տեղ են գտել նաեւ հիփ-հոփ կատարողներ Դիդին (70 մլն դոլար), Թրեւիս Սքոթը (58 միլիոն), Էմինեմը (50 միլիոն), DJ Khaled-ը (40 միլիոն), Քենդրիք Լամարը (38,5 միլիոն ), Միգոսը (36 միլիոն) եւ Դոնալդ Գլովերը, որը հայտնի Է նաեւ Childish Gambino մականունով: Նա վաստակել է 35 մլն դոլար: Առավել բարձր վարձատրվող առաջին 20 ռեփերները միագումար վաստակել են 860 մլն դոլար, ինչը 33 տոկոսով ավելի Է, քան անցյալ տարի: 2018 թվականի թոփը 76,5 մլն դոլարով գլխավորել էր Ջեյ-Զին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: