Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քանի Armphone է արտադրվել Հայաստանում. TSD ընկերությունը համաձայն չէ պաշտոնական վիճակագրության հետ

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

17:31 , 18 Հուլիս 2016

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (Technology and Science Dynamics) ընկերությունը հունիսի 6-ին հայ սպառողին ներկայացրեց Արմֆոն (Armphone) առաջին հայկական սմարթֆոնները։ Հայկական սմարթֆոնների և պլանշետների նկատմամբ հետաքրքրությունն իրոք մեծ էր, և դատելով արձագանքներից՝ պահանջարկը նույնպես քիչ չէր։

B4B.am-ը որոշեց ստուգել՝ քանի՞ պլանշետ և բջջային հեռախոս է արտադրվել Հայաստանում։ ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության (ԱՎԾ) կողմից հրապարակված զեկույցը՝ հունվար-մայիս ժամանակահատվածի համար, արդեն պարունակում էր նման տվյալներ։ Մասնավորապես, արդյունաբերության ցուցանիշների բաժնում առանձին տողով ներկայացված են պլանշետների և բջջային հեռախոսների արտադրության ծավալները (հատով)։

Այլևս չչարաշահելով ձեր համբերությունը՝ տեղեկացնենք. ԱՎԾ տվյալներով՝ 2016թ. հունվար-մայիսին արտադրվել է 696 հատ պլանշետ և 200 բջջային հեռախոս։ Միգուցե զարմանաք՝ շատ փոքր թվեր են։ Մենք նույնպես զարմացանք՝ այս թվերը տեսնելով։ Ինչպես կարելի է ընդամենը 200 հատ բջջային հեռախոս ունենալով՝ շուկա մտնել, այն էլ՝ մեծ շուքով։

armphone-statՄտածեցինք՝ միգուցե 2015-ին նույնպես արտադրանք եղել է, և ընկերությունը շուկա դուրս գալուց առաջ կուտակել է նաև նախորդ տարվա ընթացքում արտադրված պլանշետներն ու սմարթֆոնները։ Սակայն 2015 թվականին, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ընդհանրապես նման արտադրանք չի արտադրվել՝ ոչ պլանշետ, ոչ բջջային հեռախոս։

Թվերի իսկությունը ճշտելու համար՝ մենք կապ հաստատեցինք միակ արտադրողի՝ TSD-ի հետ։ Լսելով այս թվերը՝ ընկերությունում մեզնից ոչ պակաս զարմացան։ Իսկ մեր ուղարկած հղման միջոցով ԱՎԾ համապատասխան զեկույցին ծանոթանալուց հետո՝ ընկերության հաղորդակցության գծով պատասխանատու Աննա Ոսկանյանը նշեց, որ այդ թվերն իրականությանը չեն համապատասխում։ Նա չմանրամասնեց, թե քանի հեռախոս ու պլանշետ է արտադրվել ընթացիկ տարում, սակայն տեղեկացրեց, որ թիվը իրականում շատ ավելի մեծ է ներկայացվածից։

Ավելին, TSD-ի ներկայացուցիչը նշեց, որ իրենք արտադրանք են տվել նաև նախորդ տարի և 2014-ին։ Սակայն ԱՎԾ զեկույցներում այդ մասին տվյալներ չկան։

Իհարկե, մենք այս ցուցանիշների առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև ԱՎԾ-ից։ Արդյունաբերության և էներգետիկայի վիճակագրության բաժնի պետ Աշոտ Անանյանը պատասխանեց, որ իրենց ներկայացրած թվերը հիմնված են կոնկրետ ընկերությունների հաշվետվությունների տվյալների վրա։ Իսկ թե ինչով է պայմանավորված այս հակասությունը, մեր զրուցակիցը խոստացավ պարզել և առավել մանրամասն ներկայացնել առաջիկայում։

Կարդացեք նաև՝ Ամեն ինչ Armphone-ի մասին. Որ մոդելը որքան արժե և ինչ պարամետրեր ունի

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 1 մլն դոլարով ձեռք է բերում «Արմենիան մոլիբդեն փրոդաքշնը»

Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերող ընկերությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ցանկանում է ձեռք բերել «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» (ԱՄՓ) ընկերությունը։

Ինչպես ապահովել երկարաժամկետ շահութաբերություն. Ռազմավարության մշակումը կազմակերպություններում

Ըստ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Պորտերի՝ կազմակերպության կողմից պլանավորած երկարաժամկետ շահութաբերության վրա կարող են ազդել 5 հիմնական գործոններ կամ ուժե