Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քանի տարի է պահպանվում «կեղտոտ» վարկային պատմությունը

Վերադարձ լուրերի բաժին

17:44 , 15 Օգոստոս 2016

Այս հարցը շատերին է հետաքրքրում, հատկապես այն մարդկանց, ովքեր նախկինում վարկային մարումների ուշացումներ են ունեցել և այժմ չեն կարողանում բանկից կրկին վարկ ստանալ, քանի որ համարվում են ռիսկային վարկառու։

Նշենք, որ վարկային տեղեկատվությունը կամ այսպես կոչված «վարկային պատմությունը» վարկառուի վերաբերյալ վարկային տեղեկատվությունն է, որը բնութագրում է Ձեր կողմից ստանձնած վարկային պարտավորությունների մասով պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ:

Այս տեղեկատվությունը գրանցվում և արխիվացվում է վարկային բյուրոյի կողմից։ Բանկը կոնկրետ վարկառուին վերաբերող պատմությունը ստանում է այս բյուրոյից՝ վարկառուի գրավոր համաձայնությամբ։

Վարկային բյուրոն չպետք է ներառի վարկային զեկույցում վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն:

Հինգ տարին ավարտվելուց հետո նշված տեղեկատվությունը արխիվացվում է («Վարկային տեղեկատվության շրջանառության եվ վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետի):

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Yerevan City-ները կարող են առանձնանալ «Ալեքս հոլդինգից»

B4B.am-ի տեղեկություններով, ներկայումս քննարկվում է Yerevan City սուպերմարկետների ցանցը «Ալեքս Հոլդինգի» կազմից դուրս բերելու և առանձին ընկերություն ստեղծելու հնարավորությունը։

Ամուլսարի «Անկախ խորհրդատվական խումբը» ներկայացրել է իր առաջին հաշվետվությունը

«Անկախ խորհրդատվական խմբի» կազմում ընդգրկված են կայուն զարգացման հարցերով զբաղվող հայ և միջազգային յոթ փորձագետ: