Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քանի պատվեր է կատարել և որքան է վաստակել «Яндекс.Տաքսի»-ն

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

10:01 , 21 Հունվար 2017

Ռուսաստանյան «Яндекс.Տաքսի» ընկերությունն ամփոփել է 2016 թվականի արդյունքները։ Ծառայության կողմից կատարված պատվերների քանակը տարվա ընթացքում կայուն աճել է և միայն դեկտեմբերին կազմել 16.2 միլիոն։ Սա ռեկորդային ցուցանիշ է և 5.6 անգամ շատ է 2015 թվականի դեկտեմբերին իրականացված պատվերների քանակից։ Ինչպես գրում է Կոմերսանտը, «Яндекс.Տաքսի»-ում այս ցուցանիշը համեմատում են ամերիկյան Lyft-ի հետ, որը դեկտեմբերին կատարել է 18.7 միլիոն պատվեր։

 

Տաքսի ծառայությունը «Яндекс»-ի ոչ գովազդային եկամուտների հիմնական աղբյուրն է։ Նախորդ տարվա երրորդ եռամսյակում «Яндекс.Տաքսի»-ի հասույթը աճել է 151%-ով և կազմել 587 մլն ռուբլի (մոտ 9.8 մլն դոլար)։ Իսկ 2016 թվականի հունվար-սեպտեմբերին տաքսի-ծառայությունն ունեցել է 1.56 մլրդ ռուբլու (26.2 մլն դոլար) հասույթ` 165%-ով ավելի շատ, քան 2015 թվականի նույն ժամանակահատվածում։

«Яндекс.Տաքսի»-ն գործարկվել է 2011 թվականին։ Այժմ այն ներկայացված է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի, Հայաստանի և Վրաստանի 46 քաղաքներում։ «Яндекс.Տաքսի» համակարգին միացած են ընդհանուր առմամբ 120 հազար մեքենաներ։ Ծառայությունն իր գործունեության ընթացքում կատարել է ավլի քան 100 մլն պատվեր։

Ընկերության տնօրեն Տիգրան Խուդավերդյանը ասել է, որ 2017 թվականին իրենք նախատեսում են ծառայությունը գործարկել ԱՊՀ և Մերձբալթյան մի շարք երկրներում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նավթի գները աճել են. 14-08-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները

Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել դոլարներն ու եվրոները

Թուրքիայում շարունակվում է այդ երկրի արժույթի՝ լիրայի արժեզրկումը՝ չնայած իրավիճակը կարգավորելու մասին Թուրքիայի կենտրոնական բանկի խոստումներին:

Թանկարժեք մետաղների գները` 12-08-18. Nymex

NYMEX բորսայի օգոստոսի 12-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.