Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քանի մարդ է Հայաստան ժամանել և մեկնել 2016 թվականին օդային ճանապարհով

Վերադարձ լուրերի բաժին

18:59 , 15 Հունվար 2017

2016 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների օդային ճանապարհով Հայաստան է ժամանել 1063215 մարդ (1057387-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանով, 5828-ը՝ «Շիրակ» օդանավակայանով)։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից։

Նույն ժամանակահատվածում Հայաստանից օդային ճանապարհով մեկնել է 1054746 մարդ (1048153-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանով, 6593-ը՝ «Շիրակ» օդանավակայանով)։

Ստացվում է՝ օդային ճանապարհով Հայաստան ժամանածների թիվը 2016 թվականին 8469-ով  գերազանցել է մեկնածներին (դրական սալտոն ապահովվել է «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքի գծով)։

Համեմատության համար նշենք, որ 2015 թվականի հունվար-դեկտեմբերին այս հաշվեկշիռը բացասական էր։ Օդային ճանապարհով Հայաստան ժամանողների թիվը 11083-ով քիչ էր մեկնողների թվից (953956-ը՝ 965039-ի դիմաց)։

Երկու օդանավակայանների միջոցով ընդհանուր ուղևորահոսքը 2016 թվականին կազմել է 2177961 մարդ, որը շուրջ 200 հազարով կամ 10.4%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

Այդ թվում, է «Զվարթնոց» օդանավակայանի գծով ուղևորահոսքն աճել է 12%-ով, իսկ է «Շիրակ» օդանավակայանի գծով՝ նվազել 68%-ով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

5 հարց ու պատասխան՝ գնաճի մասին

Ինչո՞ւ սպառողները չեն հավատում գնաճի պաշտոնական ցուցանիշին

Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

«Մեղրի» ազատ տնտեսական գոտին պաշտոնապես մեկնարկեց իր գործունեությունը (լուսանկարներ)

Դեկտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ, տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության պաշտոնական մեկնարկը։