Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քանի հոգի են կրճատվելու պետական համակարգից 2018թ.` ըստ ոլորտների

Վերադարձ լուրերի բաժին

14:16 , 25 Հոկտեմբեր 2017

2017 թվականին պետական համակարգի աշխատակիցների թիվը կազմել է 144 113 մարդ։ 2018 թվականին այդ թիվը կկազմի 138 549, այսինքն՝ պետական համակարգի աշխատակիցների թիվը կկրճատվի մոտ 5.5 հազարով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից կազմված զեկույցից։

Կրճատումներ սպասվում են բոլոր ոլորտներում՝ բացառությամբ գիտության ոլորտի (ներառված չեն պաշտպանության, ոստիկանության և ազգային անվտանգության տվյալները)։

Բացարձակ թվով՝ ամենամեծ թվով աշխատատեղերի կրճատում նախատեսվում է կրթության ոլորտում։ Այստեղ աշխատող բյուջետային աշխատողների թիվը կնվազի 2797-ով կամ 4.2%-ով։ Տոկոսային առումով ամենամեծ կրճատումը կլինի առողջապահության ոլորտում (4.6%-ով)։

Պետական կառավարման ապարատի աշխատակազմը կկրճատվի 777-ով՝ 19 221-ից հասնելով 18 444-ի։

ashxatox1

Կրճատումների արդյունքում՝ պետական բյուջեից աշխատավարձ ստացողների թիվը 2018 թվականին կկազմի 138 549։ Ամենամեծ թվով աշխատակիցները ներգրավված են կրթության ոլորտում՝ 63 612 մարդ, որին հաջորդում են առողջապահության ոլորտը (32 570) և կառավարման ապարատը (18 444)։

ashxatox2

Նշենք նաև, որ պետական համակարգի աշխատակիցների թվի կրճատման արդյունքում պետբյուջեից վճարվող աշխատավարձի ընդհանուր ֆոնդը կնվազի 3 մլրդ դրամով։ Եթե 2017 թվականին բյուջետային աշխատողների աշխատավարձային ֆոնդը 246.5 մլրդ դրամ է, 2018 թվականին այդ թիվը կկազմի 243.5 մլրդ դրամ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնում հայաստանյան թիմերը արժանացան արծաթե և բրոնզե մեդալների

Եռօրյա փառատոնն անցավ տոնական մթնոլորտում, հայկական հյուրասիրության լավագույն ավանդույթների համաձայն:

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա: