Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քանի հարուստ կա Հայաստանում

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 26 Նոյեմբեր 2015

 

Այս հարցին, իհարկե, դժվար է հստակ պատասխանել։ Երկու  պատճաով։

Նախ, դժվար է միանշանակ ասել, թե որն է հարստության շեմը։ Մեկը կարող է 100 հազար դոլար կարողություն ունեցող մարդուն համարել հարուստ, իսկ մեկ ուրիշը՝ 1 միլիոն դոլար ունեցողին՝ ոչ։ Այսինքն՝ սա խիստ սուբյեկտիվ մոտեցում է։

Եվ երկրորդ՝ եթե անգամ գոյություն ունենար հարստության կոնկրետ թվային չափանիշ, միևնույն է՝ դժվար կլիներ ասել, թե Հայաստանում քանի հոգի են այդ չափանիշին բավարարում։ Նորություն չէ, որ Հայաստանում չկա արժեթղթերի զարգացած շուկա, հնարավոր չէ կազմել ամենահարուստների վարկանիշը (ինչպես անում է Forbes-ը) և մարդկանց մի զգալի մասը մեր երկրում իր ունեցվածքը գրանցում է երրորդ անձանց անուններով։

Այդ դեպքում, ի՞նչ իմաստ ունի վերնագրում նշված հարցը՝ քանի հարուստ կա Հայաստանում, եթե դրան հնարավոր չէ պատասխանել։

Ինչ- որ  առում դա հնարավոր է։ Կարելի է հարցում անել և պարզել՝ ՀՀ քաղաքացիներից քանի՞սն են իրենց համարում հարուստ, միջին ունեցվածքի տեր կամ աղքատ։ Ոչ միայն հնարավոր է, այլ նման հարցում անցկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

Օրերս այս կառույցը հրապարակեց իր «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2015» զեկույցը, որտեղ ներկայացված են այդ հարցման արդյունքները։ Դրանց հիման վրա մենք կազմել ենք այս գծապատկերը։

Ըստ հարցման արդյունքների՝ 2014 թվականին Հայաստանում իրենց հարուստ համարել են հարցման մասնակիցների 0.1%-ը։  Դա դիտարկենք ամբողջ երկրի մակարդակով։

ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2014 թվականի վերջին ՀՀ մշտական բնակչության թիվը մոտ 3 միլիոն 10 հազար էր։ Այսինքն ստացվում է, որ Հայաստանում իրենց հարուստ են համարում 3000 հոգի։ Կամ՝ 1000-ից մեկը։ Թե որքանով է այս թիվը արտացոլում իրականությունը, դժվար է ասել։ Ամեն դեպքում, սա հենց բնակիչների սեփական գնահատականն է։

Ուշագրավն այն է, որ 2010 թվականին՝ ճգնաժամի հաջորդ տարում, իրենց հարուստ համարողների թիվը 4 անգամ ավելի շատ է եղել՝ 0.4% կամ շուր 12 հազար մարդ։

Նշենք նաև, որ նույն հարցման համաձայն, իրենց ծայրահեղ աղքատ համարում են 2.4%-ը (72 հազար մարդ), աղքատ՝ 14.6%-ը (438 հազար մարդ), միջինից ցածր կենսամակարդակ ունեցող՝ 42.3%-ը (1 Իրենց կենսամակարդակը միջին են գնահատել հարցման մասնակիցների 36.5%-ը, միջինից բարձր՝ 4.1%-ը։

Լուսանկարը՝ Forbes-ի

————————————

Ձեզ կարող են հետաքրքրել նաև այս նյութերը

Որ ոլորտի աշխատողներն են ամենից բարձր վարձատրվում Հայաստանում

Ովքեր են Հայաստանի հողերի սեփականատերերը

Ինչ տարիքի են Հայաստանի և ԱՊՀ երկրների վարչապետերը. վարկանիշ

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստում քննարկվում Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Գումարվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով։

ԱԺ-ն վաղը նիստ կգումարի. օրակարգում Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցն է

Օրակարգում կլինի Երկրապահ կամավորական միության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը:

2017թ. ՀՀ արտաքին առևտրի ծավալը  283 մլն դոլարով պակաս է նախկինում հրապարակված ցուցանիշից. ԱՎԾ-ն հրապարակել է ճշգրտված տվյալները

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017թ. ՀՀ արտաքին առևտրի ճշգրտված տվյալները՝ ըստ հիմնական գործընկեր երկրների։