Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քանի հայ է այցելում Թուրքիա ամեն տարի (ինֆոգրաֆիկա)

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

19:06 , 13 Հուլիս 2016

Ընդհանրապես, տարեկան քանի՞ հայ զբոսաշրջիկ է ընդունում Թուրքիան։

Այս հարցի պատասխանը, որը շատերին կարող է հետաքրքրել, տալիս է հենց թուրքական վիճակագրությունը։ Այդ երկրի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալների համաձայն՝ ՀՀ-ից Թուրքիա զբոսաշրջիկների հոսքը 1998 թվականից ի վեր կայուն կերպով աճել է` հատուկենտ շեղումներով:

Դա երևում է այս գծապատկերից, որտեղ ներկայացված է 1998-2015թթ. Թուրքիա այցելած ՀՀ քաղաքացիների թիվը՝ տարեկան կտրվածքով։

1998 թվականին Թուրքիան ընդունել է 15984 զբոսաշրջիկ։ 2001 թվականին հոսքը կտրուկ նվազել է` մինչև 7064 մարդ, որից հետո շարունակել է աճել։

Պիկը գրանցվել է 2011-2013թթ. ժամանակահատվածում` տարեկան ավելի քան 70 000 ՀՀ քաղաքացի է այցելել Թուրքիա։ 2013 թվականին այդ ցուցանիշը եղել է ռեկորդային 73365 մարդ։

 

2014 թվականին Հայաստանից Թուրքիա այցելողների թիվը նվազել է 6,1%-ով և հասել 67198-ի։ Իսկ 2015-ին գրանցվել է կտրուկ անկում` 27.8%-ով կամ 18676 մարդով (հասնելով 48522-ի)։ Չի բացառվում, որ այս նվազումը պայմանավորված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցով։ Ընդհանուր առմամբ, 2015 թվականին ԱՊՀ երկրներից Թուրքիան ընդունել է ավելի քան 8.1 մլն զբոսաշրջիկներ, որից 3.6 մլն-ը՝ Ռուսաստանից։ Հայաստանի տեսակարար կշիռը 2015-ին եղել է 0,6%։ Տուրիստների ամենամեծ աղբյուրը (ավելի քան 3,6 մլն մարդ կամ 44.8%) Թուրքիայի համար անցած տարի եղել է Ռուսաստանը: Սակայն ռուս-թուրքական հարաբերությունների սրման և ՌԴ զբոսաշրջիկների՝ Թուրքիա այցելելու սահմանափակումների ներմուծման հետևանքով զբոսաշրջիկների ներհոսքը զգալիորեն նվազել է։ 2016 թվականի հունվար-մայիսին ՌԴ-ից Թուրքիա է ժամանել 138.2 հազար մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 802 հազարի դիմաց։    

Իսկ ինչպիսին է պատկերն այս տարի։ 2016 թվականի հունվար-մայիսին Հայաստանից Թուրքիա այցելել է 12445 զբոսաշրջիկ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14270-ի դիմաց։

Հոսքը, ինչպես տեսնում եք, նվազել է, սակայն ոչ այնքան, որքան 2014/2015-ի պարագայում։ Ամեն դեպքում, եթե անկման այս տեմպը շարունակվի (10-12%-ով), ապա 2016-ի արդյունքներով Հայաստանից Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը չի գերազանցի 44 հազարը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 1 մլն դոլարով ձեռք է բերում «Արմենիան մոլիբդեն փրոդաքշնը»

Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերող ընկերությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ցանկանում է ձեռք բերել «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» (ԱՄՓ) ընկերությունը։

Ինչպես ապահովել երկարաժամկետ շահութաբերություն. Ռազմավարության մշակումը կազմակերպություններում

Ըստ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Պորտերի՝ կազմակերպության կողմից պլանավորած երկարաժամկետ շահութաբերության վրա կարող են ազդել 5 հիմնական գործոններ կամ ուժե