Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քանի էլեկտրամոբիլ կա Հայաստանում և ինչ տեսակի

Վերադարձ լուրերի բաժին

17:00 , 04 Նոյեմբեր 2017

2017թ. նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում կա ընդամենը 11 հատ էլեկտրամոբիլ։ Այս մասին B4B.am-ին տեղեկացրին «Հայ֊ամերիկյան բարեկամություն» հասարակական կազմակերպությունից, որը ներկայումս զբաղվում է Հայաստանում էլեկտրամոբիլների տարածմանն ու զարգացմանն ուղղված «Կանաչ ենթակառուցվածքներ» ծրագիրը։

ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից կազմակերպությանը տրամադրված տվյալների համաձայն, ՃՈ էլեկտրոնային ռեգիստրում հաշվառված էլեկտրամոբիլներից 3-ը Tesla մակնիշի են (1 հատ Model X, 2 հատ Model S), 6 հատը NISSAN LEAF (այսօրվա դրությամբ հանդիսանում է աշխարհում ամենատարածված էլեկտրամոբիլը), երկուսը EAGLE EG618K 10 մակնիշի էլեկտրաավտոբուսներ են (հարմար են, օրինակ՝ գոլֆ ակումբների համար, ընդհանուր օգտագործման ճանապարհներին կարծում ենք կիրառական չեն): Ավելացնենք, որ այս ցանկում ընդգրկված չեն այն էլեկտրամոբիլները, որոնք ենթակա չեն հաշվառման ՀՀ ՃՈ էլեկտրոնային ռեգիստրում, օրինակ՝ արտասահմանյան համարանիշներով, չմաքսազերծված և այլն։

Հիշեցնենք, որ 2016թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ էլեկտրամոբիլների քանակը Հայաստանում 6-ն էր՝ երեքը Tesla, մեկ հատ NISSAN LEAF, երկու հատ EAGLE EG618K 10, այսինքն 2017թ. ընթացքում ավելացել է հինգ հատ NISSAN LEAF մակնիշի էլեկտրամոբիլ:

Ինչպես տեսնում ենք մեր երկրում էլեկտրամոբիլների նկատմամբ հետաքրքրության որոշակի աճ կա, ինչը սակայն հեռու է անգամ բավարար լինելուց։

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 12-ի կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց 1-ամսյա ժամկետում համատեղ ուսումնասիրել էլեկտրական շարժիչներով մեքենաների՝ ՀՀ ներմուծման ժամանակ գանձվող հարկերից և տուրքերից, ինչպես նաև գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխության հնարավորությունը, հաշվի առնելով նաև ԵԱՏՄ կարգավորումները, և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ հաշվի առնելով նշված մեքենաների՝ էկոլոգիապես մաքուր լինելը և ներմուծման ծավալների խթանի անհրաժեշտությունը (առավել մանրամասն՝ այստեղ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վիճակագրական «միջադեպի» հետքերով. ինչու է տարբերվում ներմուծման տվյալը

ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Մեդվեդևը չհամաձայնեց Կարեն Կարապետյանի հնչեցրած թվի հետ։

Մի քանի միլիոն դոլարանոց հսկա Caterpillar-ներն արդեն Ամուլսարում են

Ընդհանուր տեխնիկայի արժողությունը 65 միլիոն դոլար է: Բեռնատարները բերվել են ԱՄՆ-ից, էքսկավատորը՝ Գերմանիայից: Ամեն ինչը բերվում է մաս-մաս, հետո այս մեքենաներն այստեղ հավաքվում է

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն և բելգիական INCOFIN CVBA ներդրումային ընկերությունը 10 մլն.ԱՄն դոլարի պայմանագիր են կնքել

Ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորմանը՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի տնտեսության խթանմանը: