Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քանի բնակարան կա Հայաստանում՝ ըստ առանձին մարզերի

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 12 Նոյեմբեր 2016

Ըստ ՀՀ քաղաքային և գյուղական համայնքներից, համատիրություններից, լիազորագրային ու հավատարմագրային կառավարիչներից և այլ իրավաբանական անձանցից ստացված հաշվետվությունների ամփոփ տվյալների, հանրապետության բազմաբնակարանային շենքերի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը 2015թ. վերջին կազմել է 27 634.4 հազ. քառ. մ, այդ թվում քաղաքային
համայնքներում՝ 25 889.5 հազ. քառ. մ (93.7%), գյուղական համայնքներում՝ 1 744.9 հազ. քառ. մ (6.3%): Բազմաբնակարան շենքերի քանակը կազմել է 19 053 միավոր, բնակարանների քանակը` 434 995 միավոր:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության կողմից հրապարակված «Հայաստանի Հանրապետության բնակարանային ֆոնդը և կոմունալ տնտեսությունը 2015 թվականին զեկույցից։

Բնակարանների թվով՝ առաջին տեղում Երևանն է՝ 226429 բնակարան՝ շուրջ 14.8 մլն քմ ընդհանուր մակերեսով։ Երկրորդ տեղում Կոտայքի մարզն է (43928 բնակարան), երրորդում՝ Լոռու մարզը (39205 բնակարան)։

Ամենից քիչ բնակարանները Վայոց Ձորի մարզում են՝ 5080։

shenq01

Ի դեպ, այս ցուցանիշների հիման վրա՝ մակերեսը բնակարանների քանակի վրա բաժանելով, ստացվում է, որ հանրապետությունում բնակարանների միջին մակերեսը 63.5 քմ է։

Ամենաընդարձակ բնակարանները, պարզվում է, մայրաքաղաքում են՝ մեկ բնակարանի միջին մակերեսը 65.35 քմ է։ Իսկ Արարատի և Վայոց ձորի մարզերը այս առումով վերջին տեղերում. այստեղ 1 բնակարանի միջին մակերեսը կազմում է, համապատասխանաբար, 56.1 և 55.8 քմ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: