Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քանի աշխատող ունեն Հայաստանի սուպերմարկետները

Վերադարձ լուրերի բաժին

15:40 , 04 Հունիս 2018

Վերջին շրջանում սուպերմարկետների նկատմամբ հասարակության ուշադրությունը առավել քան մեծացել է՝ պայմանավորված ՊԵԿ-ի կողմից կատարված ստուգումներով։ Կարծիքներ են հնչում, որ խոշոր սուպերմարկետները սկսել են զանգվածաբար գրանցել թաքնված աշխատողներին, ինչը նշանակում է, որ գրանցված աշխատողների թիվը այս ընկերություններում կտրուկ աճելու է։

Իսկ քանի՞ գրանցված աշխատող ունեն ՀՀ խոշոր սուպերմարկետները (2018 թվականի մարտի դրությամբ)։

Այսպես, ԶԱՀ-ի տվյալների վրա հիմնվելով՝ կարելի է ասել, որ խոշորագույն գործատուն Yerevan City սուպերմարկետների ցանցը սպասարկող Ալեքս Հոլդինգն է՝ 4236 գրանցված աշխատող։ Իհարկե, դժվար է կոնկրետ ասել, թե սուպերմարկետները քանի գրանցված աշխատող ունեն, քանի որ Ալեքս Հոլդինգ ՍՊԸ-ի մեջ մտնում են նաև այլ բիզնեսներ։

Գրանցված աշխատողների թվով՝ երկրորդ տեղում ՍԱՍ Գրուպն է՝ 1404 աշխատող։

Նոր Զովքը մարտի դրությամբ ունեցել է 1037 գրանցված աշխատող։

Մյուս ընկերություններում գրանցված աշխատողների թիվն ավելի փոքր է. Կրպակ՝ 437 աշխատող, Քարֆուրը՝ 127 աշխատող, Անդակո (Պարմա)՝ 124 աշխատող, Նորք ֆուդը (Ծիրան)՝ 59 աշխատող։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոնվերս Բանկը՝ «Բորսայի լավագույն անդամ՝ ռեպո և սվոպ գործառնություններում»

Կոնվերս Բանկը՝ «Բորսայի լավագույն անդամ՝ ռեպո և սվոպ գործառնություններում»

Սեպտեմբերին արտահանումը նվազել է, ներմուծումը՝ աճել

Այս տարվա սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է 3.6%-ով և կազմել 583.5 մլն դոլար։

NASDAQ OMX Armenia-ի  կողմից ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ» անվանակարգում

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին շնորհվել է «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում 2017» մրցանակը