Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քանի այցելու ունեն ՀՀ բանկերի կայքերը (վարկանիշ)

Վերադարձ լուրերի բաժին

20:10 , 26 Հունվար 2016

B4B.am-ը ներկայացնում է հայաստանյան առևտրային բանկերի վարկանիշը՝ ըստ այցելությունների թվի։ Տվյալները վերցված են հեղինակավոր Similarweb.com-ից և ներկայացնում են դեկտեմբեր 2015թ. դեկտեմբեր ամսվա ցուցանիշները։

Ընդհանուր պատկերը

Ներկայացված են հայաստանյան 21 առևտրային բանկերից 19-ի տվյալները, քանի որ դրանցից երկուսի՝ Մելլաթ բանկի և Բիբլոս բանկի կայքերի ցուցանիշները Similarweb-ում հասանելի չէին։

Ընդհանուր առմամբ, ՀՀ 19 առևտրային բանկերը միասին դեկտեմբերին ունեցել են 628 հազար այցելություն (հիմնականում Հայաստանից)։ Սա նշանակում է, որ միջին հաշվով յուրաքանչյուր բանկի կայք ունեցել է օրական 1100 այցելու։ Սա վատ ցուցանիշ չէ։

Մի կարևոր նկատառում։ Ի տարբերություն լրատվական կայքերի՝ բանկերի կայքերը սոցիալական ցանցերից մեծ կախվածություն չունեն։ Սոցցանցերից (հիմնականում ֆեյսբուքից) ապահովվել է այցելությունների 2.4 տոկոսը (լրատվամիջոցների դեպքում այդ միջին ցուցանիշը ավելի քան 70% է)։ Սոցիալական ցանցերից կախվածությունը համեմատաբար խորն է Պրոմեթեյբանկի կայքի դեպքում (այցելությունների 10.4%-ը)։ Ամերիաբանկում այս ցուցանիշը 4.9% է, Յունիբանկի կայքի դեպքում՝ 3.4%:

bank-sites-total

ՀՀ բանկերի կայքերի այցելությունների հիմնական աղբյուրը ուղիղ այցելություններն են (երբ օգտագործողը բրաուզերում միանգամից հավաքում է տվյալ կայքի հասցեն)։ Այցելությունների 55.4%-ը (շուրջ 348 հազար) ուղիղ այցելություններն են։ Ուղիղ այցելությունների տեսակարար կշռով առաջատար են HSBC-ն (71.1%) և Ինեկոբանկը (65.6%)։

Ըստ մեծության հաջորդ աղբյուրը հղումներն են՝ 21.6%։ Այսինքն, խոսքն այն մասին է, որ բանկի կայք մուտք են գործում մեկ այլ կայքից՝ ակտիվ հղման միջոցով։ Որպես սկզբնաղբյուր կայք հիմնականում հանդես է գալիս rate.am-ը (որտեղ օնլայն ռեժիմով ներկայացվում են փոխարժեքները), բանկային թեմաների լուսաբանմամբ զբաղվող banks.am-ը և մի շարք լրատվական կայքեր, որտեղ տեղադրված են բանկերի գովազդային բաններներ կամ ակտիվ հղում պարունակով նյութեր։ Օրինակ, Զարգացման հայկական բանկի կայքի այցելությունների 37.7%-ն ապահովվում է հենց հղումների միջոցով։ Հղումներն ակտիվ են աշխատում նաև Հայբիզնեսբանկի և Անելիքբանկի համար (ավելի քան 33 %)։

Ինտերնետային որոնման համակարգերը (Google, Yahoo, Yandex և այլն) ապահովում են ՀՀ բանկերի կայքերի այցելությունների 19.1%-ը։ Որոնման համակարգերի վրա հիմնվածության առումով առաջատար են Արցախբանկը (41.9%) և Անելիք բանկը (40.9%):

Բանկերի այցելությունների մնացած 1.5%-ն ապահովվում է այլ աղբյուրների հաշվին (օրինակ՝ էլեկտրոնային նամակ և այլն)։

ՀՀ բանկերի կայքերի այցելությունները

Ձեր վստահությունն այլևս չչարաշահելով՝ ներկայացնում ենք ՀՀ առևտրային բանկերի այցելությունների թվերը 2015թ. դեկտեմբեր ամսին։

Ինչպես տեսնում եք, առաջատարը Կոնվերս բանկն է, որն ունեցել է 90 հազար այցելություն։ Հաջորդը ՎՏԲ-Հայաստան բանկն է՝ 80 հազար այցելություն, իսկ ամենից շատ այցելվող կայքերի եռյակը եզրափակում է Ինեկոբանկը՝ 65 հազար այցելություն։

bank-sites-01

Ի դեպ, համեմատելով այս տվյալները՝ եկանք այն համոզվման, որ բանկի կայքի ճանաչվածությունը պարտադիր չէ, որ ուղղակիորեն կախված է բանկի մեծությունից։ Օրինակ, ակտիվների և սեփական կապիտալի մեծությամբ առաջին հնգյակում գտնվող HSBC-ն և Արդշինբանկը զբաղեցնում են միջին հորիզոնական։

Կենտրոնական բանկ

Առևտրային բանկերից զատ՝ առանձին ներկայացնենք նաև ՀՀ Կենտրոնական բանկի կայքի ցուցանիշները։ 2015-ի դեկտեմբերին ԿԲ կայքն ունեցել է 50 հազար այցելություն, որի 56.16%-ը ուղիղ այցելություններ են։

Սոցիալական ցանցերն ապահովել են ԿԲ պաշտոնական կայքի այցելությունների 1.68%-ը, որոնողական համակարգերը՝ 30.03%-ը, հղումները՝ 11.3%-ը։

Համահայկական բանկի կայքի տվյալները Similarweb.com-ում ներկայացված չէին։

Եթե Ձեզ դուր եկավ այս հրապարակումը, կարող եք հետևել մեր ֆեյսբուքյան էջին, որի միջոցով պարբերաբար կտեղեկանաք նոր և հետաքրքիր հրապարակումների մասին։

 

Լուսանկարը՝ www.actwellness.com

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչի հաշվին է աճելու տնտեսությունը

Կառավարությունը համոզված է, որ կանխատեսվող աճերի պայմաններում տնտեսությունն իր պոտենցիալ մակարդակին կվերադառնա 2019թ.

Թաքուն թանկացող զամբյուղը

2017 թվականի 2-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ պարենային զամբյուղի արժեքը կազմել է 33 781.1 դրամ։

Տնտեսական ակտիվության աճի տեմպը թուլանում է

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը այսօր հրապարակել է 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։