Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում աղքատությունը նվազել է

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

13:51 , 25 Նոյեմբեր 2015

Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2015» զեկույցը, որտեղ ներկայացված են 2014 թվականի աղքատության մակարդակին վերաբերող ցուցանիշներ։

Ըստ ԱՎԾ-ի՝ 2014 թվականին աղքատության ցուցանիշը հանրապետությունում կազմել է 30%։ Նախորդ տարվա՝ 2013-ի համեմատ, աղքատության ցուցանիշը նվազել է 2 տոկոսային կետով։ Եթե հիմք ընդունենք ՀՀ մշտական բնակչության պաշտոնական թիվը` 3 մլն մարդ, ապա կստացվի, որ 2014 թվականի վերջին Հայաստանում աղքատ է եղել շուրջ 900 հազար մարդ, կամ՝ Հայաստանի յուրաքանչյուր 10 բնակչից 3-ը։

Նշենք, որ աղքատ գնահատվում են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից (2014 թվականին դա եղել է ամսական 40 264 դրամ)։

Շատ աղքատները (ում ամսական սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է աղքատության ստորին ընդհանուր գծից՝ 33 101 դրամից) բնակչության 10.9%-ն են։

Իսկ ծայրահեղ աղքատության ցուցանիշը 2014-ի վերջին եղել է 2.3% (70 հազար մարդ)։  Ծայրահեղ աղքատ են համարվում այն մարդիկ, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է աղքատության պարենային գծից (23 384 դրամ)։  2013 թվականին ծայրահեղ աղքատության ցուցանիշը 1.6% էր։ Այսինքն` ծարահեղ աղքատ, օրվա հացի խնդիր լուծող մարդկանց թիվն աճել է 0.7 տոկոսային կետով կամ շուրջ 20 հազարով։

Խորացել է նաև եկամուտների և սպառման բևեռացումը  (այսինքն` ապահովված և չապահովված խավի եկամուտների տարբերությունը մեծացել է)։ Սպառման անհավասարությունը, որը չափվում է Ջինիի գործակցով, 2014 թվականին ավելանալով` կազմել է 0.277` 2008 թվականի 0.242-ի համեմատ։ Ըստ ամբողջական եկամուտների, անհավասարությունը 2014 թվականին աճելով` կազմել է 0.373` 2008 թվականի 0.339-ի համեմատ։ Նշենք, որ եթե գործակիցը ձգտում է 0-ի, ապա եկամուտները հավասարաչափ են բաշխվում, իսկ եթե ձգտում է 1-ի` ծայրահեղ անհավասար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։

Քոչարյանական  «աճի» առասպելը. Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Մարկոսյանի վերլուծությունը

Տնտեսագետ ԱՇՈՏ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ B4B.am-ին է տրամադրել իր կատարած վերլուծությունը, որը վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին գրանցված ու այդքան գովերգվող երկնիշ աճին

Օնլայն հարցման մասնակիցների 63%-ը գոհ է կառավարության գործունեությունից

B4B.am կայքում շարունակվում է օնլայն հարցումը, որով առաջարկում էինք գնահատել ամբողջ կառավարությանը և առանձին պաշտոնյաներին՝ 2.5 ամիսների գործունեության արդյունքներով։