Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քանի՞ հոգու ձեռք է պետք սեղմել՝ Օբամայի կամ Պուտինի հետ կապ հաստատելու համար

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

16:39 , 13 Փետրվար 2016

Գոյություն ունի մի տեսություն, ըստ որի՝ երկրագնդի վրա ցանկացած մարդ բաժանվում է ցանկացած ուրիշ մեկից ընդամենը 6 ուրիշ մարդկանցով։  Այսինքն՝ եթե դուք ապրում եք հեռավոր մարզերից մեկի անհայտ մի գյուղում, ապա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կամ Վենետիկում գոնդոլավար աշխատող Մարկոյի հետ կարող եք տեսականորեն կապ հաստատել առավելագույնը 6 հոգու միջոցով՝ դուք ճանաչում եք գյուղապետին, գյուղապետը մարզպետին և այսպես շարունակ։

Իսկ միգուցե դա հնարավոր լինի նաև ոչ ի պաշտոնե։ Ասենք, ձեր քրոջ ամուսինը ապրում է ԱՄՆ-ում, նրա ընկերոջ հարևանը Օբամայի հեռավոր բարեկամն է և այլն։ Պատկերավոր ասած, սա նշանակում է, որ յուրաքանչյուր մարդ դուռ է, որը ձեզ տանում է հաջորդ մակարդակ։ Սա անվանում են նաև 6 ձեռքսեղմման սկզբունք: Խնդիրը՝ ճիշտ 6-ին գտնելն է։

Սոցիալական ցանցերն այս թիվը էապես կրճատել են՝ այսինքն, մարդիկ դարձել են ավելի հասանելի միմյանց համար։ Հետևաբար՝ կրճատվել է նաև անհրաժեշտ մարդկանց թիվը։

Facebook-ը հաշվարկել է, որ կոնկրետ իրենց մոտ այդ թիվը 3.57 է։ Այսինքն՝ վիրտուալ տարածքում ձեզնից պահանջում է անցնել 3.57 աստիճան՝ ձեր ուզած մարդու հետ կապ հաստատելու համար (եթե, իհարկե, երկուսդ էլ գրանցված եք Facebook-ում)։

Իսկ եթե իրոք գրանցված եք Facebook-ում և այս պահին այն ակտիվ է, ապա կարող եք այս հղման միջոցով ստուգել՝ կոնկրետ ձեզ համար ի՞նչ մեծություն ունի այդ թիվը։

Հ.Գ.- Հաշվի առնելով համացանցում տարածված վիրուսների և խարդախության մեխանիզմների քանակը՝ հատուկ նշենք, որ այս հղումը տանում է Facebook-ի պաշտոնական վերլուծական էջ և լիովին անվտանգ է։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

5 հայտնի մոդելների չինական ամենահաջողված կրկնօրինակները (տեսանյութ)

Mercedes Gelandewagen, Range Rover, Porsche, Ford, Lexus մակնիշների առանձին մոդելներն ու դրանց չինական պատճենները

Citizen. կոկտեյլի բաղադրատոմս՝ Երևանի կոնյակի գործարանից

ARARAT Brandy ֆեյսբուքյան էջը կիսվել է «Citizen» կոկտեյլի բաղադրատոմսով։

Հավելվածների համաշխարհային շուկայի ծավալը հասել է 60 մլրդ դոլարի

Շուկայի առաջատարը Apple-ն է՝ մոտ 66%: App Store-ի 38.5 մլրդ դոլարից 26.5 մլրդ-ը վճարվել է IOS դևելոփերներին։