Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քանի՞ զոհված զինծառայողի վարկային պարտավորություններ մարեցին բանկերը, և որքա՞ն է կազմում այդ գումարը

Վերադարձ լուրերի բաժին

17:19 , 05 Մայիս 2016

Ինչպես հիշում եք, ապրիլի 6-ին B4B.am-ը կոչ էր արել օրենքով ազատել ծառայության ընթացքում զոհված ու վիրավորված զինվորների ընտանիքներին բոլոր տեսակի ֆինանսական պարտավորություններից` վարկային (բանկերի նկատմամբ) և հարկային: Ու թեպետ կոչն ուղղված էր առաջին հերթին ՀՀ իշխանություններին, առևտրային բանկերն ավելի արագ արձագանքեցին։

Զոհված զինծառայողների և նրանց ընտանիքների վարկային պարտավորությունները զրոյացնելու մասին հայտարարություն տարածեցին Հայբիզնեսբանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը, ՎՏԲ-Հայաստան բանկը, Կոնվերս բանկն ու Արարատբանկը:

Ապրիլյան  իրադարձություններից մեկ ամիս անց մենք փորձեցինք պարզել, թե բանկերից յուրաքանչյուրի դեպքում քանի զոհված զինծառայողի ու նրանց ընտանիքների անդամների վարկային պարտավորություններ մարվեցին, և այդ գումարն ընդհանուր հաշվով որքան է կազմում՝ այս պահի դրությամբ:

«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկից» մեզ պատասխանեցին, որ մարված ընդհանուր գումարն այս պահի դրությամբ շուրջ 13 մլն դրամ է կազմում, բայց այդ թիվն ընթացքում կարող է մեծանալ` բոլոր զոհված զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների վարկային պարտավորությունները հայտնաբերելուց հետո: «Իսկ թե քանի զինծառայողի ու նրանց ընտանիքների անդամների վարկային պարտավորություններ են մարվել մինչև հիմա, չենք կարող ասել, քանի որ դա բանկային գաղտնիք է. պայմանագիր գոյություն ունի հաճախորդի ու բանկի միջև»,- մեզ հետ զրույցում նշեց բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցը:

Մյուս բանկերը տարբեր պատճառներով չցանկացան այդ տվյալները հրապարակել։ Ոմանք նշեցին, որ նման հրապարակումը կարող է գովազդ դիտվել, ինչն իրենց համար այնքան էլ ցանկալի չէ: Մյուսներն էլ պարզաբանեցին, որ կոնկրետ թիվ չեն կարող ասել, քանի որ պարբերաբար նոր դիմումներ են ստանում, ու այդ թիվն ամեն օր փոխվում է, ավելանում:

 

 

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: