Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

Վերադարձ լուրերի բաժին

14:51 , 23 Հունիս 2021

Խոնավությունից պոկված առաստաղ, քանդված հատակ, դեֆորմացված պատեր, կոմունալ հարմարությունների բացակայություն և ապագայի նկատմամբ անորոշություն…

IMG-4c37e946a0336ec4fc17e2e0ef84f74f-V

Լոռու մարզի Լեռնավան գյուղում ապրող Հակոբյանների ընտանիքը վագոն-տնակում մի ամբողջ կյանք է անցկացրել: Երկաթյա պատերի մեջ ապրելու համար ընտանիքից պահանջվել են երկաթյա նյարդեր: 27 քմ մակերեսով տարածքում երեք երեխա է մեծացել:

Բազմանդամ ընտանիքի հայրը՝ Սամվելը, տարիներ առաջ փորձել է լուծում գտնել և շինարարություն է սկսել, սակայն գործը կիսատ է մնացել: Նախորդ գարնանն ընտանիքն ընդգրկվել է գործընկեր կառույցների՝ Վիվա-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրում: Վագոն-տնակում ծնված Մանվելն իր ձեռքերով է կառուցել ծնողների երազած տունը: Երկաթյա կացարանի ճնշող պատերին հրաժեշտ տված դուստրերի համար «հայրական տուն» արտահայտությունը նոր ու լուսավոր իմաստ է ստացել:

IMG-97f5b72c387249c22c7c1c4f49801f4c-V

Համավարակի պատճառով, աջակցող կողմերը շինարարության ընթացքին հետևել են տեսազանգի միջոցով: Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը բնակարանամուտին դարձյալ մասնակցել է նույն ձևաչափով և դիմել է Մանվելին:

IMG-e45a81d9b381e5ac9095bb59fd55d036-V

«Մանկության և պատանեկության տարիների դժվարությունները երբեմն խորը հետք են թողնում: Փորձե՛ք անցյալում թողնել այդ հիշողությունները: Ձեզ հաջողվել է պայքարել, ամրանալ և ամբողջությամբ փոխել ձեր կյանքի հետագա ընթացքը: Արդյունքը գոհացնող է. դուք հասել եք ձեր երազանքի իրականացմանը, մեզ էլ հաջողվել է ծրագիր իրականացնել դժվար ժամանակահատվածում: Այժմ կենտրոնացե՛ք այլ նպատակների իրականացման վրա»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

IMG-c815aef0545dd2ef14e76b7c87271a48-V

«Դոմիկում հայտնվեցինք երկրաշարժից հետո: Շատ դժվարությամբ եմ երեք երեխաներիս մեծացրել: Ամռանը՝ շոգ, ձմռանը՝ ցուրտ, աշնանը՝ անձրևի կաթոցներ տակ: Երբ ամբողջ ընտանիքով հավաքվում էինք, բոլորս պետք է զգաստ կանգնեինք, որ տեղավորվեինք այդ տարածքում: Հիմա արդեն ամեն ինչ այլ է: Փոխվել են նաև մեր երազանքները. տղայիս ամուսնացնելու մասին եմ երազում», – ասել է տանտիրուհին՝ Լարիսա Չալիկյանը:

IMG-d5b5328d81ec8e5593cc8b5650ceece8-V

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք:

Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացավ «Capture The Flag» հաքերային մրցույթը

Հավելենք, որ Capture the Flag (CTF)-ը համակարգչային անվտանգության մրցույթ է:

Գործընկերություն՝ վիրավորում ստացած զինվորներին օրթեզավորելու նպատակով

Ժամանակակից օրթեզների առաջին խմբաքանակը Հայաստանում է:

«Սեւ ուրբաթ» Ucom-ում. Մինչև 70% զեղչ խելացի գաջեթների, սարքավորումների և սմարթֆոնների համար

Այսօրվանից մինչև նոյեմբերի 28-ը ներառյալ հանրահայտ «Սև ուրբաթ»-ի («Black Friday») շրջանակներում Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում կգործի մինչև 70% զեղչ մի շարք ապրանքատեսակների համար: