Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քայլեր են ձեռնարկվում Թալին-Լանջիկ, Լանջիկ – Գյումրի հատվածներում շինաշխատանքների արագացման ուղղությամբ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

14:59 , 14 Օգոստոս 2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այցելել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ – Գյումրի հատվածներ։ Ինչպես B4B.am-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, այստեղ շինարարությունն իրականացնում է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։ Բազմիցս քննարկվել են այս հատվածներում շինաշխատանքների անբավարար արագության ու աշխատանքի ոչ պատշաճ փաստաթղթավորման խնդիրները։ Դրանք լուծելու նպատակով վերջին շրջանում ընկերությունում համալրվել է մասնագետների քանակը, ավելացվել է շինտեխնիկան, սակայն իրավիճակն ամբողջությամբ չի շտկվել։ Նախարարը ընկերության գրասենյակում հանդիպում է ունեցել շինարարության պատասխանատուների և որակի վերահսկողություն իրականացնող ընկերության ինժեներական թիմի հետ։

Նախորդ հանդիպումների ընթացքում կապալառու ընկերության առաջարկով որոշում էր կայացվել աշխատանքների առաջընթացն ապահովելու նպատակով որոշակի թեստերի և աշխատանքի մեթոդաբանությունները փոփոխել, ինչն էլ ենթադրում է փաստաթղթերի փոփոխություն։

Նախարարը նկատեց, որ մինչ այժմ այդ խնդիրները լուծված չեն, և աշխատանքը դեռ ցանկալի արագություն չի հավաքել։ Հանդիպման ընթացքում նախարարը հորդորեց հնարավորինս զերծ մնալ անհարկի ձգձգումներից, առավելագույն ջանք գործադրել, անգամ երկրորդ հերթափոխով աշխատել, միայն թե աշխատանքի տեմպն արագանա և շինհրապարակում չաշխատող տեխնիկա չմնա։
Միևնույն ժամանակ նախարարը նշեց, որ այդ գործընթացը չպետք է անդրադառնա շինարարության որակի վրա։ Բոլոր թեստերը, ստուգումները պետք է ժամանակին կատարված լինեն։ Աշոտ Հակոբյանը շինարարներին և որակի վերահսկողներին հորդորեց սերտ համագործակցել, ամեն մեծ ու փոքր հարցին արագ արձագանքել, քննարկել և ընդհանուր հայտարարի գալ։
Նախարարի խոսքով` «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ծրագիրն այսօր Հայաստանում ամենակարևորներից է, ուստի նախարարության բոլոր օղակներն, այդ թվում և ինքը, շուրջօրյա հասանելի են ցանկացած խնդիր քննարկելու ու արագ լուծում գտնելու համար։

Այցի ընթացքում Աշոտ Հակոբյանը գործնական քննարկում է ունեցել նաև Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունն իրականացնող «Իզոլյուքս Կորսան» ընկերության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են շինարարության ընթացքի հետ կապված մի շարք հարցեր։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից

Հունիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 64.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 86.5 մլն ԱՄՆ դոլար:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն կառավարման մարմին» անվանակարգում

ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն առցանց տեղեկատվական ռեսուրս» անվանակարգում՝ Ռիսկերի կառավարման համակարգի շրջանակում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության գործիքակազմի համար:

Հայաստանի ֆինանսական համակարգը պահպանել է կայունությունը և արձանագրել աճի ցուցանիշներ

Զեկույցի համաձայն՝ ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, իսկ ճկունությունը՝ աճել, ինչը ֆինանսական համակարգի գործունեության անընդհատության պահպանման երաշխիք է: